Մեզ հաջորդ Հաց բերող պետք չէ․․․

Հաց բերողը մահացավ: Սպանողը կապրի: Որովհետև ապրում է սպանողը: Որովհետև սպանում է հենց դրա համար: Որովհետև նա այլ ընտրություն չունի իրենից բացի: Հետևաբար Արթուր Սարգսյանը պետք է մեռներ: Այդ մահը վերջնականապես սահմանեց Սերժ Սարգսյանի իշխանության գլխակեր բնույթը: 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահից հետո մենք ունենք ևս մեկ «ուժեղ» զոհ: Մի քննարկեք, թե քանիսը պետք է մեռնեն, որպեսզի Սերժ Սարգսյանն իր իշխանության հետ հեռանա: Մի եղեք միամիտ: Ինքը 10 հոգի է սպանել, որ իշխանություն վերցնի, չի կարող ինչ-որ մի Հաց բերողի, ինչ-որ մի 6-ամսյա անպաշտպան երեխայի սպանության համար իշխանություն թողնի: Դուք ցնցվեք տեղի ունեցածից, դուք կրծեք ձեր եղունգները, փորձեք հասկանալ, թե ի՞նչ կարիք կար Հաց բերողին կրկին բերման ենթարկելու,  դուք ձեր մեջ եք փորձելու գտնել պատասխանը, թե ինչ էր հնարավոր անել: Հաց բերողը պետք է սպանվեր և նա սպանվեց: Որովհետև մենք ամեն օր «խնամում» ենք ինչ-որ մեկի մահը Հանրապետական իշխանությամբ: Մենք ամեն օր սպանում ենք ինչ-որ մեկին, որն անուն չունի: Հաց բերողին բոլորը գիտեին, և նրա մահով են ցնցվելու: Եվ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը հենց դրանով են ցնծում, որ անանուն մահերը թեմա չեն: Իսկ ինչ-որ Հաց բերողի մահվան տակից իրենք դուրս կգան: Վկա նրանք, ովքեր խոնարհվում են օլիգարխների ոտքերի առջև, վկա նրանք, ովքեր սպասում են Միհրան Պողոսյանի ընտրակաշառքին, վկա Վիգեն Սարգսյանի հազար դրամանոց ռեկետի հետ հաշտվողները, վկա արտագաղթողները, վկա հենց այն մարդիկ, որոնք այս պահին մտածում են, թե ինչպես կաշառեն դատավորին, ինչպես փող խնդրելու հարցով կարևոր նամակը հասցնեն կարևոր օլիգարխին վկա են բոլորը, ըստ որոնց «հատկապես իրենց համար պետք է լավ լինի»: Հաց բերողը չկա: Որովհետև հենց Հաց բերողը պետք է չլինի: Ուրիշ էլ ո՞վ: Մնացածին իշխանությունն անձամբ է խնամում, որպեսզի ընտրակաշառքը, սպառնալիքը, Միհրան Պողոսյանն աշխատի: Այս Հայաստանը դեռ կշարունակի կուտակել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի անբարոյականությունը, որպեսզի սերունդներին զարմացնի, բայց այսպիսի Հայաստանը նման չէ սերունդ ունենալու վրա «խաղադրույք» արած պետության: Մի Հաց բերող էր ընդամենը, որի մասին ամեն խոսք դեռ կենդանության օրոք նման էր դամբանականի, որովհետև հոգու խորքում բոլորս գիտեինք, որ ամենակենսունակը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են: Մնացածը դամբանականի լավագույն կտորներն են լավագույն դեպքում: Մնացածը, մի գյուղացու բառերով ասած, գերեզմանի «զդաչի» են: Ի՞նչ արեց Արթուրը: Թվում էր, թե ինքն իր ձևով ընդվզեց: Բայց դա ընդվզում չէ: Հաց հասցնելն ընդվզում չէ: Հենց դրանից էլ սովորաբար մահանում են: Որովհետև, եթե ես ուզում եմ սպանել, ուրեմն հացը պետք է տեղ չհասնի: Արթուրը փաստորեն հենց սկզբից էր ստույգ մահվան գնում: Նա գնում էր մի արարքով, որպեսզի հացը վերանվանի, որպեսզի կյանքը վերանվանի: Երբ մեռնում ես հաց հասցնելու համար, միայն ընդգծում ես ճոխ սեղանի, ճոխ կյանքի անհեթեթությունը: Որովհետև, տղերք, որովհետև ամեն օր էր պետք մտածել այն մասին, թե ու՞մ հացին եք կարոտ: Ամեն օր է պետք մտածել, թե ի վերջո ու՞մ ողորմությունն է ձեզ ապրեցնում: Եվ ի վերջո որտե՞ղ եք դուք ողորմության մեջ ընդհանրապես, եթե Միհրան Պողոսանը, Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանը և այլ հանցագործներ առանձին վերցրած ավելի մեծամասնություն են, քան ամբողջ հայ ժողովուրդը ի Հայաստանս և ի սփյուռս աշխարհի: Իսկ հիմա՞: Հաց բերողը պատգամ չէր: Նա արարք էր: Մեզ հաջորդ Հաց բերող պետք չէ: Մեզ պետք է, որ 20 հազար դրամի համար օլիգարխի ոտքերը համբուրող չլինի, մեզ պետք է, որ մարդն ինքնին իմաստ ունենա, որ նրա ամենասովորական մահվան մեջ մի քիչ զոհաբերություն լինի: Դա կառողջացներ այս պետությունը, անանուն մահը կարող էր լինել միայն իմացյալ և անվանյալ կյանքի հրաշալի սկիզբ, որում Հանրապետականի նման տականքի գոյությունը կհետապնդվեր այնպես, ինչպես ապօրինի զենք ունեցողն է հետապնդվում: Որովհետև ավելի լավ է Հանրապետական կուսակցություն չունենաս, քան ունենաս Հաց բերող: Մհեր Արշակյան,Սիվիլնեթ

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am