«Հաց բերողի» կիսատ թողած աշխատանքներն ինձ մոտ են, թե ինչ է լինելու՝ չգիտեմ. ընկերը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի կիսատ թողած աշխատանքները նրա ընկերոջ՝ Արմեն Թովմասյանի մոտ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ընկերը՝ Արմեն Թովմասյանը: «Արթուր Սարգսյանին վերջին անգամ տեսել եմ ազատ արձակվելու հաջորդ օրը(մարտի 14-ին, խմբ) որ հիվանդանոցում էր և վերջին անգամ խոսել եմ երեկ: Իր շուրջ ծավալվող իրադարձությունների մասին առանձնապես չենք զրուցել, որովհետև առողջական վիճակը լավ չէր, նրանից հետո արդեն գործնական շփում էր մեր շփումը` կապված Վերնիսաժի գործերի հետ: Վերջին անգամ Վերնիսաժի հետ կապված գործեր էին, որոնք ես պետք է պատրաստեի, երեկոյան պետք է հանդիպեինք, որ տայի իրեն, բայց լավ չէր զգում, զանգահարեց և ասաց, որ լավ չէ»,-ասաց Թովմասյանը: Հարցին, թե Արթուր Սարգսյանը պատրաստվո՞ւմ էր վերադառնալ աշխատանքի, Արմեն Թովմասյանն ասաց, որ այո՛, ավելին, ջութակներ է պատրաստել, որպեսզի տար Արթուր Սարգսյանին: Արմեն Թովմասյանն ասաց, որ արդեն 22 տարի է ճանաչում է Արթուր Սարգսյանին, նա համառ բնավորություն է ունեցել:
Հարցին, թե կա՞ն կիսատ աշխատանքներ, Արմեն Թովմասյանն ասաց, որ կան կիսատ աշխատանքներ, որոնք իր մոտ են.«Աշխատանքներն իմ մոտ են, բայց, թե ի՞նչ է լինելու՝ չգիտեմ»: Դիտարկմանը, թե մասնագիտությամբ քանդակագործ էր, ամենաշատն ի՞նչ էր քանդակում, Արմեն Թովմասյանն ասաց, որ ամենատարբեր իրեր, սկսած ժամացույցներից, մինչև եկեղեցիներ: «Արթուրն արտակարգ մարդ էր, լավ մասնագետ, նա երեխաներին պատրաստում էր ընդունելության քննությունների, նաև իմ երեխաների ուսուցիչն է, որի արդյունքում տղաս անվճար ընդունվեց համալսարան՝ նրա պարապած մաթեմատիկայով: Շատ լավ մարդ և մասնագետ էր»,-ասաց Արթուր Սարգսյանի ընկերը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 13-ին «Հաց բերողի» խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով: Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր:   

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am