Պավել Ֆելգենգաուեր. Հենց այս պատճառով է հետաձգվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը

«168 ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ՀՀ նախագահը ՀԱՊԿ-ի գործառույթներին բազմիցս է անդրադարձ կատարել, ՀՀ նախագահը ճիշտ շեշտադրումներ է կատարում՝ նշելով, որ ՀԱՊԿ պայմանագրերի խախտումը հարվածի տակ է դնում կազմակերպության հեղինակությունը, ինչն էլ տեղի է ունենում կազմակերպության հետ ներկայումս։ Ըստ նրա՝ ստացվում է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի և իր գործընկերների՝ անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերությունների մի ամբողջություն է, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրները հետաքրքրված չեն միմյանց անվտանգության խնդիրներով և դրանցում չեն տեսնում իրենց շահը, այդ թվում՝ Հայաստանը, որին չեն կարող հետաքրքրել Բելառուսի, Ղազախստանի խնդիրները կամ Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայում։ «Ահա այսպիսի բարդ պատկեր է ստացվել ներկայումս։ Հայաստանը միացել է ՀԱՊԿ– ին՝ հանուն Ռուսաստանի, իսկ ինչպես ՌԴ նախագահ Պուտինն էր ասել Դուշանբեում՝ ՀԱՊԿ-ը Միջին Ասիային սպառնացող վտանգների վերացման նպատակով է ստեղծվել, և Հայաստանը չի մտնում այն հարցերի շրջանակի մեջ, որոնցով պետք է զբաղվի ՀԱՊԿ-ը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր հնարավորություն ունի դիմել ՀԱՊԿ-ին անհրաժեշտության դեպքում, երբ իր սահմանների նկատմամբ ոտնձգություն կատարվի, այդ դեպքում, եթե ոչ՝ Ղազախստանը, Բելառուսը, ապա՝ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել՝ հանուն ՀԱՊԿ-ի հեղինակության և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների։ Ես կարող եմ այսպես բացատրել ՝ օրինակ, Աստանայի համար ԼՂ հակամարտությունը կարևոր հարց է, Նազարբաևը, բնականաբար, ջանում է պահպանել իր լավ հարաբերությունների դինամիկան Ադրբեջանի հետ, քանի որ ղազախաադրբեջանական հարաբերություններում գերիշխում են բիզնես շահերը։ Հենց այս պատճառով է հետաձգվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը։ Չի բացառվում, որ Աստանային հաջողվի արգելափակել այս հարցը։ Մոսկվան ևս կարող է ճնշումներ բանեցնել Աստանայի նկատմամբ՝ Երևանին սիրաշահելու նպատակով, սակայն Մոսկվայի համար այսօր Աստանան ևս շատ կարևոր գործընկեր է, հաշվի առնելով սիրիական գործընթացները, որում հատուկ դերակատարություն է տրվել Նազարբաևին, ուստի Պուտինն այսօր հանուն Հայաստանի չի նեղացնի Նազարբաևին, կփորձի չնեղացնել նաև Հայաստանին։ Այսօր ՌԴ իշխանությունները ՀԱՊԿ-ի աշխատանքները կարգի գցելու ժամանակ, ըստ էության, չունեն»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը։ Ուստի, նրա համոզմամբ՝ չի բացառվում, որ նույնիսկ ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի ժամանակ ՀԱՊԿ քարտուղարության որոշումն անտեսվի և ՀՀ ներկայացուցիչ չնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Պավել Ֆելգենգաուերի համոզմամբ՝ ռուսական կողմը կփորձի մեղմել հայկական կողմի դժգոհությունները՝ ինչ-որ «փոխհատուցում» տրամադրելով։ Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա, ըստ նրա, ներկայումս լուրջ ճգնաժամի մեջ են ռուս-բելառուսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակում, որի ֆոնին ԼՂ հակամարտության և Հայաստանի թեկնածուի հարցը Բելառուսը նույնիսկ չի նկատում և լուրջ խոչընդոտներ չի ստեղծի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am