«Աթեշյանի հրաժարականով ամեն բան կկարգավորվի».Մաշալյան

Հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում  Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նշել  է,որ  Ստամբուլի նահանգապետարանից եկած գրությունը անելանելի դրության մեջ է դրել հայկական եկեղեցին:  Անհրաժեշտ է մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել նահանգապետարանում: «Պատմական օր ապրեցինք: Մեր ավանդույթների, սովորույթների, կրոնական օրենքների համաձայն ժողով գումարեցինք և տեղապահ ընտրեցինք: Բոլորը կատարվածն ընդունեցին, ողջունեցին, սակայն դրանից հետո նահանգապետարանից եկած ուղերձը մեր ոգին տակնուվրա արեց: Չգիտեմ` ինչ ճանապարհով ենք ընթանալու, սակայն այստեղ մի թյուրըմբռնում կա: Նահանգապետարանից եկած նամակում կան կետեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մոտ ժամանակներս նահանգապետից հանդիպում կխնդրենք և պարզաբանումները նրանից կպահանջենք` մեր պարզաբանումներն էլ նրան ներկայացնելով: Սա պետության տեսանկյունից իրականում ուշադրության կենտրոնում պահելու, զգայուն մոտեցում ցուցաբերելու արժանի հարց է: Սա կրոնական հարց է: Աշխարհիկ պետության կողմից սահմաններն անցնելով կրոնական գործին միջամտելը բոլորիս հիասթափեցրեց»,-նշել է Մաշալյանը: Խոսելով նահանգապետարանից եկած նամակի մասին` սրբազանն ասել է. «Կամ նամակը նախապես էր եկել և սպասեցվել էր. եթե Արամ սրբազանը հաղթեր առհասարակ դուրս չհանվեր, կամ էլ գրվել էր որպես Արամ սրբազանի պարտության կապակցությամբ սեղանին դրվելիք նամակ: Այս ամենը չգիտենք: Սակայն հարցն այն է, որ այս նամակը կրկին մեր համայնքին, եկեղեցուն փոթորկի մեջ մտցրեց: Պետք սառնասրտություն դրսևորենք: Պետության հետ պայքարի մեջ մտնելն ամենավերջին բանն է, որ կցանկանայինք»: Մաշալյանը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթանակի կրոնական և խղճի ազատությունը: Սրբազանն ընդգծել է նաև, որ եկեղեցական օրենքներով Արամ Աթեշյանն այլևս փոխանորդ չէ: «Աթեշյանի հրաժարականով ամեն բան կկարգավորվի: Հրաժարականի պարագայում կվերջանա նաև փոխանորդությունը: Արամ սրբազանին փոխանորդ ընտրած խորհուրդը նաև տեղապահ ընտրեց: Որքանով օրինական է նրա փոխանորդ ընտրվելը, նույնքանով էլ օրինական է Գարեգին սրբազանի տեղապահ ընտրվելը:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am