Զավեշտ. «Ադրբեջանի գիտության դերը Ամերիկայի հայտնագործության մեջ»

Զավեշտն այն աստիճանի է, որ դրա նկատմամբ իր հեգնանքը faktxeber.com-ի հետ զրույցում թաքցնել չի կարողացել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան:

«Հետո էլ ասում են, թե ինչու ես քննադատում կեղծ հայրենասերներին եւ պատմաբաններին: Սրան նայեք` «Ադրբեջանի գիտության դերը Ամերիկայի հայտնագործության մեջ»: Ես դեռ չեմ կարողանում որոշել, թե ինչում է կայանում 21-րդ դարում համաշխարհային գիտության սահմաններում Ադրբեջանի գիտության դերը, իսկ մարդիկ խոսում են 15-րդ դարում Ամերիկայի հայտնագործման մեջ Ադրբեջանի գիտության դերից», -ասել է նա: Ֆազիլ Մուստաֆան եւս զավեշտ է համարել միջնակարգ դպրոցի դասագրքում այդ թեզի ներկայությունը աշակերտների հայրենասիրական զգացմունքների մեծացման համար ներկայացվելու մասին պնդումները: «Վաղը մեկն էլ կվերցնի ու «Ամերիկայի հայտնագործության մեջ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմաբաններից բաղկացած արշավախմբի դերը» թեմայով գիտական թեզ կպաշտպանի», -հեգնել է նա: Ֆազիլ Մուստաֆայի խոսքով` ըստ ադրբեջանցի «գիտնականների»` Քրիստոֆոր Կոլումբոսը Ամերիկան հայտնագործել է իրենց կողմից «ադրբեջանցի» համարվող վաղ միջնադարյան գրող Նասրեդդին Թուսիի ստեղծագործությունների հիման վրա: «Էդ ո՞ր խելքը գլխին գիտնականը կարող է Նասրեդդին Թուսիի ժառանգությունն անվանել Ադրբեջանի գիտություն: Որեւէ մեկը 13-րդ դարի որեւէ աղբյուրում Ադրբեջանի մասին գրառում հանդիպել՞ է: Կամ Կոլումբոսը երբ՞ եւ որտեղ՞ է ասել, թե օգտվել է Թուսիի ժառանգությունից», -նշել է նա: Ֆազիլ Մուստաֆան Ադրբեջանի ԳԱԱ «գիտական» մակարդակի վերաբերյալ եւս մի ծիծաղելի օրինակ է բերել: «Մի անգամ մի հարգարժան գիտնական ինձ ասաց, որ իր գիտական թեզի թեման է «Նախնադարյան հասարակության մեջ զբոսաշրջությունը»: Ես չկարողացա թաքցնել ծիծաղս: Մի՞թե նախնադարյան հասարակության մեջ որեւէ մեկը կարող էր մտածել զբոսաշրջության մասին: Նավթադոլարների ցայտման ժամանակներում Բաքվում «Տնտեսության Ադրբեջանի մոդելը» թեմայով համաժողով էին կազմակերպել: Այժմ այդ թեման մոռացել են, որովհետեւ հասկացել են դրա աբսուրդ լինելը: Ուզում եմ մեր գիտնականներին խորհուրդ տալ, որ իրենց գիտական թեզերի համար համոզիչ անուններ ընտրեն, որպեսզի նրանց նկատմամբ հարգանքը արժեզրկված ադրբեջանական մանաթի չափ չիջնի», -ասել է նա:  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի Ֆրանսիացի առաջնորդը պահանջել է դադարեցնել ԵՄ աջակցությունը Թուրքիային Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար․ հայտարարություն Իրանի դեմ պшտերազմը ԵՄ-ի վրա արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել. Իսպանիայի վարչապետ Եկեք հասկանանք՝ ինչքան է Նիկոլը տրամադրված Գագիկ Ծառուկյանին պահել կալանքի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Փաստերով ասում եմ՝ Նիկոլը կոռուպցիոն հանցագործ է․ Պարույր Հայրիկյան (video) ԵՄ-ն սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը. Կարասին Ինչպես Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին նիստերի դահլիճում (video) Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է ձգձգվել բազմաթիվ տարիներ. Մադյար Խոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել «Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավnրներ Հպարտ հարկատունե՛ր, կռախի առաջ եք կանգնելու․ Գառնիկ Դանիելյան (video) Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ սեռակшն բռնnւթյուն գործադրած 44-ամյա հորը Գագիկ Ծառուկյանի անմեղությունը փաստող ևս մեկ տեսագրություն է հրապարակվել. Հայկ Մամիջանյան (video) Հութիները ազատ են արձակել 2 տարի գերության մեջ պահած ՄԱԿ-ի աշխատակցին. AP Հիմա Լուլունա, սպասե՛ք՝ հաջորդը Փաշինյանին չեն թողնելու մտնի Ռուսաստան․ քաղաքացի (video) Բաքվից Երևան հնարավոր թռիչք․ ինչ է հայտնի. Ազատություն Աներորդուս բիզնեսն են ուզում փակել, իրենց գործողություններն անօրինական են․ Մեսրոպ Մանուկյան Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Ծառուկյանի գործով Փաշինյանենք իրենց մեջտեղից ճղում են, բայց բացահայտվել է արդեն, որ․․․ Արման Աբովյան (video) Կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստերով հակաքրիստոնեական արշա՞վ. Լարիսա Ալավերդյան Նիկո՛լ, դու Արթիկի գաղութում ես հայտնվելու՝ էս ձեռնաշղթաներով․ քաղաքացու ակցիան դատարանի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am