Ջրառատում կատարվածը հայաստանյան բարքերի հետևանք է

Ջրառատում կատարվածը հայաստանյան բարքերի հետևանք է։ Գյուղում, մարզում կան ֆեոդալներ, որոնք ունեն զինված հրոսակներ, որոնք սովորաբար մնում են անպատժելի, և նրանք ընտրությունների ժամանակ իրենց իրավունք են վերապահում՝ որոշելու, թե ինչպես քվեարկի ժողովուրդը, և ում քարոզչական հավաքին գնա կամ չգնա։ Ես ու իմ ընկերները ուզում ենք հենց սա փոխել, որ մեր և ձեր երեխաները չապրեն ճորտատիրական կարգերում։ Բայց այսօր ես ուզում եմ խոսել մեկ այլ թեմայի մասին։ Իշխանության տեսակը մեկ օրում չի փոխվելու։ Ինձ համար ավելի ապշեցնող է իշխանության տակ բացահայտ գործող որոշ լրատվամիջոցների և բլոգերների պահվածքը, որոնք մի հրահանգով տարածում և քարոզում են նախօրոք մշակված կեղծ վարկածներ և մեղադրանքներ։ Սրանով նրանք կրում են նույնքան պատասխանատվություն, գուցե և ավելի, որքան անչափահասին անմարդկային ծեծի ենթարկածները կամ ինքնաձիգով քարոզչություն իրականացնողները։ Այս պահին հիվանդանոցում կա չորս վիրավոր՝ Հայաստանի գյուղերից մեկի չորս սովորական բնակիչ, որոնք, ի տարբերություն որոշ լրատվամիջոցների և որոշ «չեզոք» բլոգերների, համարձակվել են սեփական կարծիքն ունենալ։ Սա շատ լավ գիտեն նաև կեղծ վարկածներ շրջանառության մեջ դնող լրատվամիջոցներն ու քաղաքացիները, բայց հնազանդորեն կատարում են մեկ կենտրոնից իջեցված հրահանգները։ Նրանց հանձնարարված է՝ մի ողջ գյուղի աչքի առաջ տեղի ունեցած պատմության մեջ «հայտնաբերել» ամերիկյան վարկած, դրսի, ներսի ուժերի, անհատների դավադրություն և այլն։ Ուղղակի ամոթ է։ Կարծում եմ Հայաստանում փոփոխությունները կսկսվեն այն պահից, երբ ամոթի գաղափարը կսկսի հակադրվել հանձնարարականին կամ նյութական մանր շահին ։ Ամոթի և անձնական պատասխանատվության գաղափարը մի օր պետք է գերիշխի։ Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am