Քյանդրբազությունից մինչեւ կրակոցներ

«Անվտանգություն և առաջընթաց» ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը պարզապես փոշիանում է Ջրառատ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Ավելին՝ կա տեսանյութ, որից պարզ է դառնում, որ միջադեպին անմիջական մասնակցություն են ունեցել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը։ Հայաստանի բոլոր ընտրություններն առանց բացառության ընթացել են կրակոցների, թմրամոլների հայտնաբերման, հետապնդումների ու նման միջադեպերի ուղեկցությամբ: Բայց քանի որ այս անգամ փոխվելու, անվտանգության ու առաջընթացի խոստումներ տվողը կարկառուն Հանրապետական չէր, դյուզն-ինչ հույս կար: Իշխանության վերարտադրության գործը իր վրա վերցած վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ ՀՀԿ նորամուտին հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն ուզում է փոխվի. «Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»: Ջրառատի դեպքերից հետո դժվար է հավատալ՝ ՀՀԿ-ն հանուն մեր անվտանգության պատրաստ է փոխվել, թե նա ինքն է սպառնում մեր անվտանգությանը: Այս խոստումից ամիսներ են անցել, Կարեն Կարապետյանի հավեսը ակնհայտորեն փախել է ՀՀԿ-ի փոխվելու եւ <<աշխարհը փոխելու>> հավաստիացումներից, նա քարոզարշավներին իմիջիայլոց ելույթներ է ունենում ու չի կարողանում թաքցնել իր հոգնած, հիասթափված դեմքը: Հիմա էլ ստացվում է այնպես, որ քարոզարշավի կես ճամապարհին գործընթացները զարգանում են Կարեն Կարապետյանի դեմ՝ ջրելով վերջինիս փոխվելու ու կյանքը փոխելու հավաստիացումները: Վարչապետին որպես մի վերջին մխիթարանք կարող է դառնալ Վովա Գասպարյանի ընկերակցությունը: Այս դեպքերի հասցեատերը նաեւ ոստիկանապետն է, որը շաբաթներ առաջ նախընտրական մարզային այցեր կատարած հանդիպումների ժամանակ վստահ հրահանգներ էր իջեցնում ենթականերն՝ ամեն ինչ անել լարվածության մթնոլորտ չստեղծելու, խժդժություններ չհրահրելու համար: Գասպարյանը մարզերում լեկցիաներ էր կարդում ենթակաների գլխին, թե ինչպես պետք է ճիշտ կատարել պարտականությունները,որից կախված է տասնյակ քաղաքացիների ճակատագրեր: Սակայն այցելություններից շատ չանցած պարզ է դառնում, որ ոչ միայն մարզերում ոստիկանական հսկողությունն է բացակայում, այլապես մարտի 12-ին տհաճ միջադեպը նման շարունակություն չէր ունենա, այլ որր նման խժդժություններն ու լարվածությունն առաջացել են համակարգի աշխատակցի՝ փոխոստիկանապետի պատճառով: Այդ պատճառով է, որ ՈՍ-ն նման միջադեպերն ու կոնկրետ Ջրառատի դեպքը ներկայացնում է որպես կենցաղային հարաբերություններից բխող, բայց խաշած հավի ծիծաղն էլ է գալիս, քանզի սրանք ոչ թե պատահականություններ են, այլ տխուր օրինաչափություն: Նախընտրական պայքարը այս տեսակյունից լուրջ մարտահրավեր է նախ ոստիկանության համար: Իրավական և քաղաքական համակարգերը Հայաստանում համարյա միահյուսված են ու պետք է գիտակցել, որ այլ կերպ միջադեպերը ներկայացնելը կարող է ի վերջո հանգեցնել ողբերգական հետեւանքների, երբ այլեւս կհասնենք մարդկային կորուստներին: Անի Սահակյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am