Сладкая пара

  ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավը գնալով  հայտնի երգի նոր տեսահոլովակ է դառնում.<<Ես քեզ, դու՝ ինձ, ու թող բոլորը մեզ տեսնեն, ուրախ ու ժպտերես…>>: ՀՀԿ-ի քարոզչությունն իր վրա վերցրած Կարեն Կարապետյանը կուռք է դառնում կուսակցական հարթությունում: Առաջին երկրպագուն այդ արշավի մասնակից Արփինե Հովհաննիսյանն է, հուսով ենք նա կլինի նաեւ վերջինը, որովհետեւ մի մեծ, շատ մեծ, բայց ոչ այնքան տաղանդաշատ դերասանն էլ  բավական է մեր փխրուն դարձած սրտերը հիմնահատակ ավերելու համար: Երբ Կարեն Կարապետյանին նոր-նոր էին հրավիրել Հայաստան ու վստահել գործադիր մարմնի ղեկավարումը, լայն զանգվածների մոտ  նրա համակրելի արտաքինն ու սոցիալապես ապահով կարգավիճակը մեծ հույսեր էր արթնացրել, որ , ի վերջո, բան է փոխվելու: Ամիսներ են անցել ՝ հույսը վերափոխելով հերթական վտանգավոր հուսալքության, գործը՝ շոուի, որն ամեն օր ենք տեսնում հեղինակի կատարմամբ: Ու հիմա պարզվում է, որ ՀՀԿ-ի մեծագույն շոումենը երկրպագուների  պակաս չունի: Արփինե Հովհաննիսյանի վերջին ելույթները ինչպես դասականը կասեր՝ ամբողջովին Կարեն Կարապետյանի <<գծի մեջ>> են, անգամ ժեստիկուլացիան, ուսերի ու ձեռքերի շարժուձեւը, լակոնիկ հարց-պատասխանը, հերքում-հաստատումը եւ այսպես շարունակ: Փաստորեն, քիչ էր Արփինե Հովհաննիսյանի դեմագոգիան, ոչինչ չասող, որեւէ միտք չհետապնդող  բառկույտի միալար ու երկարաշունչ կրակահերթը, որը սովորաբար բնորոշ է խելքի բացակայությությանը, քանի որ մարդը չի կարող րոպեներ շարունակ բառեր շաղ տալ, բայց ոչ մի իմաստ չհայտնել: Մեզ քիչ էր տիկին նախարարի  չխչփող հայացքը, որն ուղեկցվում էր շուրթերի համապատասխան ընդգծված կծկումներով, ասես Հովհաննիսյանը իսկապես ծամում է մեր ուղեղները:Ինչպես շատերը, Արփինե Հովհաննիսյանն էլ  նոր սթայլ է գտել՝ վարչապետ սթայլը: Գուցե հաշվարկելով, որ դա է իր կարիերայի բարձունք տանող միակ ճանապարհը, Հովհաննիսյանը որոշել է մինչեւ վերջ տրվել ազարտին ու դառնալ վարչապետի առաջին ֆանատը, վստահաբար նա երկար է հայելու առաջ  կրկնօրինակման փորձեր արել, քանի որ  բավականին հաջողված է.<<Պոպուլիստական հայտարարություններ, չենք անելու, չենք տալու խոստումներ, որոնք չեն իարկանացվելու>> Կարապետյանի կտրուկ ոճով Նորքի 2-րդ զանգվածում հայտարարեց Հովհաննիսյանը ու ելույթը շարունակեց նույն վարչապետական ոճով.<<Լավագույն դեպքում երեքից մեկն է հավատում դատական իշխանությանը, խնդիր է սա արդյոք, համարոմ եմ ես սա խնդիր, իհարկե՝ այո>>: Ինքը՝  Կարեն Կարապետյանը յուրօրինակ ծանծաղությամբ  պատասխանեց նաեւ մասիվցիների հարցերին: Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը հասցրեց անգամ անեկդոտ պատմել, խորհուրդ տվեց, որ ազատվենք նեգատիվ տրամադրությունից։ «Այնքան ենք նեգատիվը տեսնում, որ այդ ամենը բերելու է նրան, որ պառավելու ենք։ Ժպտացե՛ք, փոխե՛ք տրամադրությունը»,- ասաց վարչապետը ու երրորդ անգամ պատմեց փղի անեկդոտը: Նա իր ոճին անդավաճան է նույնիսկ հումորի ժանրում: Մի կին, դիմելով Կարապետյանին հարցրեց. «Պարոն վարչապետ, հայ աղջիկների եւ կանանց 80 տոկոսը Ձեզ համակրում է: Վերջը ո՞նց է լինելու»:Կարեն Կարապետյանը պատասխանեց կարճ. «Վերջը լավ է լինելու»: Անի Սահակյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am