Ընտրությունները նման են խնամախոսության. ՀՅԴ
Աջափնյակում՝ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ ՀՅԴ-ն անցկացրեց նախընտրական քարոզարշավ: Ինչպես ասացին՝ Սողոմոն Թեհլերյանը խորհրդանշում է այն, որ ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի վրա, նա պատժվելու է: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ այդ պատժող ձեռքը եղել է ՀՅԴ-ն, սակայն Հայաստանում իրենք թշնամի չունեն. «Մենք բոլորի հետ ՀՀ-ում քույրեր, եղբայրներ ենք»: Աղվան Վարդանյանը նշեց, որ հասարակությունը պետք է կողմնորոշվի, թե ում է ցանկանում ընտրել, քանի որ ըստ նրա՝ քաղաքականությունը աղջիկ ուզելու պես բան է. «Դժվար է, բայց միաժամանակ հեշտ, որովհետեւ ընտրությունը համեմատություն է: Եթե նույնիսկ գնում ես աղջիկ ուզելու, նայում ես այդ աղջկա ընտանիքը, գերդաստանը, մարմնական առավելությունները, թերությունները: Նույնը քաղաքական ուժերն են»:
