«Հայք» խմբի Հրանտը գտել է իր կենսաբանական մորը. տեսանյութ
Հայկական հայտնի «Հայք» խմբի սևամորթ մենակատարի’ Հրանտ Հովսեփյանի և նրա կենսաբանական մոր ‘ լիտվացի Ելենա Իսենգելի հանդիպումը կազմակերպված է եղել ռուսական НТВ հեռուստաալիքի «Խոսում ենք և ցույց ենք տալիս» հաղորրդման շրջանակներում: Հրանտի կենսաբանական մայրը պատմել է որդու ծնունդի և այն հանգամանքների մասին, որոնց պատճառով լքել է որդուն: Ելենան սովորել է Մինսկի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է Հրանտի հորը: Վերջինս ծնունդով անգոլայից էր և միանգամից հմայել է աղջկան: Նրանք որդի են ունեցել, սակայն Ելենան ստիպված է եղել թողնել երեխային: Ճակատագրի բերմամբ երեխային որդեգրել է հայազգի Լարիսա Հովսեփյանը, ով նրան բերել է Երևան ևս 3 որդեգրված երեխաների հետ: Հաղորդման ընթացքում ներկայացվել է նաև Հրանտի մեծ ընտանիքի պատմությունը, որը բաղկացած է տարբեր ազգային պատկանելության 15 եղբայրներից և քույրերից: Հիմա Հրանտը 28 տարեկան է: Նա լավ երգում է, Հայաստանում հայտնի է «Հայք» խմբի «Քամի փչի» երգով: Հաղորդման ընթացքում Հրանտը ցույց է տվել իր երաժշտական ունակությունները’ երգելով հայկական ժողովրդական երգից մի հատված: Հիմա նա ապրում է Մոսկվայում և աշխատում է որպես DJ:
