Երանոսյանի եղբայրը գնացել է, որ հանդարտեցնի, իրեն ծեծել են. Արմավիրի մարզպետ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական մարզպետը կարծում է, որ մարզի Ջրառատ գյուղում վերջին օրերին տեղի ունեցած բախումները հրահրել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է տեսակետին, որ գյուղը վերածվել է Սիցիլիայի՝ ՀՀԿ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը համաձայն չէ: – Պարոն Ղահրամանյան, ՀՀԿ-ն մշտապես խոսում է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, սակայն վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը վերածվել է Սիցիլիայի: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկվում, որ այս ամենը դադարեցվի: – Իրենք (նկատի ունի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներին-խմբ.) սկսել են այդ վիճաբանությունը եւ դա վեր է ածվել ծեծկռտուքի: Դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք աշխատում են, փորձում են պարզել՝ ովքեր են մեղավորները: Մեզ համար նշանակություն չունի՝ ովքեր են, եթե օրենք են խախտում՝ պարտադիր պետք է պատժվեն: – Ինչպե՞ս եք վերաբերում այն տեսակետին, որ ձեր ղեկավարած մարզի գյուղերից մեկը Սիցիլիայի է վերածվել: – Շատ սխալ գնահատական է, եւ ես այդ գնահատականի հետ համամիտ չեմ: – Որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ եք, որպեսզի իրավիճակը հանդարտվի: – Ամեն ինչին իրավապահները հետեւում են, իրավիճակին էլ տիրապետում են: – Երանոսյանը իրավապահ մարմնի ներկայացուցիչ է, բայց դա չի խանգարել, որ նա  գյուղում ծեծկռտուքի մասնակցի: – Եթե Երանոսյանը իրավապահ մարմնի ներկայացուցիչ է, գյուղապետի տեղակալն արդեն ձերբակալված է, ավելի ճիշտ, ով արարք է կատարել՝ ձերբակալված է: Երանոսյանի եղբայրը գնացել է, որ հանդարտեցնի, իրեն վերցրել ծեծել են, դրա համար էլ իրավապահ մարմին կա, որը պարտավոր է ամբողջությամբ թափանցիկ քննություն իրականացնել եւ մեղավորներին պատժել: – Փաստն այն է, որ գյուղապետը ՀՀԿ-ից է, Ջրառատ է գնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը եւ ծեծկռտուք է տեղի ունենում: – Ինչի՞ պիտի գնան, խուլիգանություն են կատարել, ես էլ բացատրում եմ, դրա համար օրենք գոյություն ունի, անկախ նրանից ՀՀԿ-ից է, թե այլ կուսակցությունից, արդար քննություն կիրականացվի եւ մեղավորները կպատժվեն: – Կարողացե՞լ եք խոսել գյուղապետի հետ, լրագրողները չեն կարողանում նրան գտնել: – Ձեզ չբացատրեցի՞ իրավիճակը: Արդար քննություն կիրականացվի, որեւէ խնդիր ես չեմ տեսնում: – Գյուղապետի հետ խոսե՞լ եք: Ինչպե՞ս է նա բացատրում տեղի ունեցածը: – Ես ձեր հարցին պատասխանում եմ: Դրա համար իրավապահ մարմին կա, իրավապահ մարմինները նրանից բացատրություն են վերցնում հիմա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am