ԱՄՆ-ի դատախազ. ՌԴ հատուկ ծառայությունները վճարել են հանցագործներին (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Հիշո՞ւմ եք, երբ 2014 թվականին անհայտ հաքերներ Yahoo-ի ավելի քան 500 միլիոն էլէկտրոնային փոստարկղի պարունակությունն էին գողացել: Մի գուցե ձեր փոստը նույնպես գողացված է եղել: Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները բացահայտել են, որ հանցագործները ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներն ու ռուս հաքերներն էին, լրագրողներին պատմել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Մերի ՄքՔորդը. «Մեղադրյալների թվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության երկու սպա՝ Դմիտրի Դոկուչաեւն ու Իգոր Սեչինը, եւ երկու հանցագործ հաքերներ՝ Ալեքսեյ Բելանն ու Կարիմ Բարատովը»: Ի դեպ, հաքերներից մեկը՝ Կարիմ Բարատովը, արդեն ձերբակալվել է Կանադայում եւ շուտով Միացյալ Նահանգներ կտեղափոխվի: ՄքՔորդի խոսքով, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համար անսպասելի էր բացահայտել, որ ռուսաստանի իրենց իսկ գործընկերները, որոնց հետ ամերիկյան կողմն անմիջական շփման մեջ էր, մասնակցել են այդ հանցանքներին. «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության բաժինը, որի համար աշխատել են մեղադրյալները, նրանք անվանում են տեղեկատվական անվտանգության կենտրոն, կամ՝ կենտրոն-18: Այդ կենտրոնը ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյի գործընկերն է հանդիսանում կիբերհանցագործությունների դեմ պայքարում: Այդ բաժնի սպաների մասնակցությունը նշված հանցագործություններում այս հանցանքներն էլ ավելի արտասովոր է դարձնում»: Ռուսական հատուկ ծառայությունների սպաների մասնակցությունն ամենրիկայն կողմի մոտ կասկած չի հարուցում. «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սպաները պաշտպանել, կառավարել, օգնել եւ վճարել են հանցագործ հաքերներին, որպեսզի նրանք համակարգչային հանցավոր ներխուժումների միջոցով Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից ապօրինի տեղեկություններ հավաքեն»: Ռուս սպաների եւ իրենց մոտ աշխատող հաքերների կողմից կոտրվել եւ գողացվել է առնվազն 500 միլիոն Yahoo-ի էլէկտրոնային փոստարկղերի ամբողջ պարունակությունը. «Մեղադրյալները կոտրել էին Yahoo-ի էլէկտրոնային փոստարկղեր, որոնք պատկանում էին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պետպաշտոնյաներին, զինվորականներին, դիվանագետներին: Նրանց գործողություններն ուղղված էին նաեւ լրագրողների, ֆինանսական ծառայությունների եւ առեւտրի ոլորտի աշխատակիցների դեմ»: Մերի ՄքՔորդը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգների դեմ գործած հանցագործությունները երբեք անպատասխան չեն մնա:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am