Ծառուկյանը չդիմացավ՝ սենսացիոն հայտարարություն

Հայկական Ժամանակը գրում է.

Հայաստանում նախընտրական մթնոլորտը կամաց-կամաց կարգավորվում է. կրակոցներ, դանակահարություններ, ծեծ, հայհոյանք:
Բուռն քարոզարշավից բացի, սակայն, առաջիկա ընտրությունների համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է նշմարվում: Խոսքը հետընտրական դաշինքների մասին է: Փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններին մասնակցող որեւէ ուժ մեծամասնություն կազմելու եւ միայնակ կառավարություն ձեւավորելու անհրաժեշտ քվե չի կարող ստանալ: Այսինքն՝ հաջորդ իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է կոալիցիոն լինի: Ամենահավանականը համարվում է ՀՀԿ-«Ծառուկյանե դաշինք-ՀՅԴ կոալիցիան: Երկու օր առաջ, սակայն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանատու հայտարարություն արեց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմիե: Նույն օրը Արագածոտնի մարզում Գագիկ Ծառուկյանը ելույթում հայտարարեց. «Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանաե: Սա սենսացիոն հայտարարություն է: Վերադարձից հետո Ծառուկյանը ոչ միայն իշխանությունների հասցեին որեւէ ռադիկալ խոսք չի ասում, այլեւ մինչեւ վերջերս ուրիշներին թույլ չէր տալիս իր ներկայությամբ դա անել: Ի՞նչ փոխվեց, ուրեմն, մեկ շաբաթվա ընթացքում, որ Ծառուկյանը սկսեց խոսել իշխանափոխության մասին: Արդեն գրել ենք, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները, որոնցում առաջատարը «Ծառուկյանե դաշինքն է, մեծ ռիսկ են պարունակում, քանի որ ցանկացած ուժ` տեսնելով, որ ընտրություններում հաղթելու ռեալ շանս ունի, կգնա իշխանությունը վերցնելու: Կանխատեսել էինք, սակայն, որ Ծառուկյանն այս իմաստով տարբերվում է բոլորից, որովհետեւ հայտնի իրադարձություններից հետո ոչ մի պարագայում Սերժ Սարգսյանին դեմ չի գնա: Երկու օր առաջ արած նրա սենսացիոն հայտարարությունը, սակայն, կասկածներ է առաջացնում, որ նույնիսկ Ծառուկյանը չի կարողանում դիմակայել իշխանության գայթակղությանը, ինչը կարող ենք ենթադրել` ամեն անգամ բազմապատկվում է, երբ շրջաններում իրեն թագավորի պես են դիմավորում: ՀՀԿ-ին հեռացնելու եւ իշխանափոխություն իրականացնելու միակ տարբերակը նույնպես դաշինքն է լինելու, այս անգամ ընդդիմադիր որեւէ ուժի հետ: Սոցիոլոգիական հարցումներով եւ փորձագետների վերլուծություններով՝ «Ծառուկյան» դաշինքից եւ ՀՀԿ-ից հետո ամենաշատ ձայն ստանալու շանսերը «Ելք» դաշինքին են: «Ելք»-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կոալիցիա բացառում են միայն ՀՀԿ-ի հետ: Ստացվում է, որ «Ելք»-ը չի բացառում, որ իշխանություն փոխելու համար կոալիցիա կկազմի այդ թվում նաեւ` «Ծառուկյան» դաշինքի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ ՀՀԿ-ին իշխանությունից կհեռացնի: Չի բացառվում, որ հաջող գանգստերական քարոզարշավի շնորհիվ խորհրդարան անցնելով, այս երկուսին միանա նաեւ Օհանյանենց դաշինքը: Այսինքն, կարող է երկրում նոր իշխանություն ձեւավորելու ռեալ հնարավորություն ստեղծվել, թեեւ ուժերի այսպիսի դասավորությանը, եթե նույնիսկ դա ստացվի, իշխանությունը կհակադրի ՀՀԿ-ՀՅԴ-«Հայկական վերածնունդ» կոալիցիան: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում:   

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am