Խորհրդարանում ոչ մի անգամ թաքնված չեմ եղել․ Վարդան Այվազյանի քարոզարշավը Չարենցավանում. լուսանկարներ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայացավ թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի նախընտրական հանդիպումը չարենցավանցիների հետ։ Հանդիպումը կայացավ քաղաքի երաժշտական տանը, ներկաները հիմնականում մանկավարժներ էին, որոնք իրենց հետաքրքրող տարբեր հարցեր էին բարձրացնում՝ սկսած սոցիալական փաթեթներից, նվազագույն աշխատավարձից մինչեւ ուսանողական տրանսպորտի հարցը։ Վարդան Այվազյանը, իր խոսքում անդրադառնալով իր պատգամավորական գործունեությանը, ասաց, որ խորհրդարանի հնաբնակներից է եւ կարող է իր գործունեությունը հաշվետվության տեսքով ներկայացնել։ Այվազյանը խոսեց իր ղեկավարած ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների մասին, նշեց, որ ընդունված օրենքների մեծամասնության համար գլխադասային հանձնաժողովը եղել է Տնտեսականը, իսկ գլխավոր զեկուցողը՝ ինքը։ «Կարող եմ ասել, որ խորհրդարանում ոչ մի անգամ թաքնված չեմ եղել»,-ասաց նա։ Այվազյանը փաստեց, որ պատրաստ է Չարենցավանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այլ թեկնածուների հետ միասնական քննարկման գնալ, որի ժամանակ մարդիկ իրենց հետաքրքրող հարցերով կդիմեն պատգամավորության թեկնածուներին։ Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում Ծառուկյան դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված է նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսա, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, որը Վարդան Այվազյանի նախընտրական շտաբի ղեկավարն է, վերջինս կոչ արեց չարենցավանցիներին սատարել իրեն՝ իրենց քվեն տալով Վարդան Այվազյանին։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am