Ով է պահում Պուտինի «թիկունքը»` Ղարաբաղում

Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է այցելելու Փարիզ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիևը քննարկելու է ԼՂ հակամարտությունը։ Իսկ նույն օրը՝ մարտի 14-ին, Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Ղարաբաղյան բանակցային ապագան հարվածի տակ է: Համանախագահները փորձում են կողմերին համոզել` հանդիպել, շարունակել բանակցությունները: Սակայն պահն օգտագործում է Ռուսաստանը, որը փորձում է ինքնուրույն խաղ տանել: Ռուսաստան ու Թուրքիան անցյալ շաբաթվա վերջին քննարկել են նաև Ղարաբաղյան խնդիրը: Մոսկվայում մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում, իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո` մասնակցել է նաև ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի նիստին: «Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ, իր ելույթում, ի շարս այլ հացերի, Էրդողանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են, թե որքան ճգնաժամային է իրավիճակը և որքան մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վերսկսման վտանգը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը և հավելել, թե իր համոզմամբ, Ռուսաստանը կարող է առաջատարի դերը ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է բանակցությունների սկսում մոտակա ժամանակներում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվայում: Որ Թուրքիան Ռուսաստանին համարում է կարևոր դերակատար` Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Թուրքիան, թերևս, միակ երկիրն է, որը Ադրբեջանից բացի շեշտում ու կարևորում է Ռուսաստանի ջանքերը: Բայց հարց է առաջանում, եթե Պուտինին պետք է Էրդողանի աջակցությունը կարգավորման գործընթացում, ապա ինչի՞ դիմաց: Ինչու՞ Անկարան չի շեշտում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, չէ՞ նրանք էլ այսօր իրեն առջև խնդիր են դրել` թույլ չտալ էսկալացիա... Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում էին: Նրանք կողմ են հանդես գալիս ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հանգամանալից բանակցությունների շուտափույթ մեկնարկին, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Ադրբեջանի նախագահականի կայքում նշվում է, որ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն ԼՂ հակամարտության ներկայիս վիճակի և կարգավորման հեռանկարների շուրջ։ ԼՂ հակամարտության հարցում անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամլո ասուլիսում ասել է ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։ Նրա խոսքով՝ 2016թ. ապրիլյան իրադարձությունների առաջին տարելիցն անհրաժեշտ է դիմավորել ոչ թե ճակատում, այլ բանակցային սեղանի շուրջ։ Դիվանագետը հավելել է, որ երեք համանախագահներից յուրաքանչյուրը կարծում է, որ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնարին է։ Հոգլանդի կարծիքով՝ 25 տարիների դիվանագիտական գործունեությունը կանխել է ողբերգական իրադարձություններ. «Չնայած այն բանին, որ բանակցությունները 25 տարիների ընթացքում արդյունք չեն տվել, դիվանագիտական գործունեության նպատակն է կարգավորման համար պայմաններ ստեղծելը։ Երեք երկրներից յուրաքանչյուրի կառավարությունն ու համանախագահները կշարունակեն ջանքեր ներդնել, քանի դեռ հակամարտող կողմերը քաղաքական կամք չեն դրսևորել»։ Իսկ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսոնտին էլ նշել է, որ ԼՂ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահը կհանդիպի իր ֆրանսայի նախագահի հետ։ Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքեր ներդնել. «Իհարկե, դա բարդ հարց է։ Ինչպես գիտեք՝ զորքերի շփման գծում լարվածություն է նկատվում։ Սակայն կողմերը ցանկանում են առաջընթացի հասնել։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է»։ Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am