Տարոն Մարգարյանը կոչ է անում ընտրել երեւանցու դարդ ու ցավով ապրողին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 3 մանկապատանեկան կենտրոնում` բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում խոստումներ չկան, այլ միայն գործեր։ Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրով առաջարկում է այն պայմանները տեղծել, որ Երեւանի ծայրամասերում ապրողն էլ զգա, որ մայրաքաղաքում է ապրում և իրեն մեկուսացված չզգա: «Անելու ենք ամենը, որ որպես մայրաքաղաքի բնակիչ հանգիստ կարողանաք ապրել ձեր սիրած քաղաքում»,-ասաց նա: Տարոն Մարգարյանի խոսքով`զարկ է տրվել տուրիզմի զարգացմանը, որը Կառավարության կարեւոր ծրագրերից մեկն է. «Հստակ ծրագրեր կան Էրեբունիի համար, Էրեբունի թանգարանի համար, ու հստակ պատկերացնում ենք, որ Էրեբունին կլինի տուրիստական կետերից մեկը»: Մարգարյանը կոչ արեց վստահել այն թիմին, որը տասնյակ տարիներ կատարում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները: Տարոն Մարգարյանը կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին եւ վստահել այն ուժին, որ պատրաստ է պատասխանատվության, որը պատրաստ է հայ ժողովրդի, երևանցու դարդ ու ցավով ապրելու: Սեդա Ղուկասյան
