Բոբո՞ ենք, որ վախեցնենք․ Վարդան Այվազյանը բացառում է վախի մթնոլորտը Չարենցավանում

Հայրենի Չարենցավանում տեղի ունեցած նախընտրական հանդիպումը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը դրական է գնահատում։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։ Վարդան Այվազյանի խոսքով, եթե Չարենցավանի համար ոչինչ արած չլիներ, ապա 95-96 թվականներին քաղաքի բնակիչներն իրեն վստահության քվե չէին տա․ «Ժողովուրդն ունի իր ակնկալիքն ու իր գնահատման չափանիշը»,-ասաց նա։ Մեր հարցին՝ ի՞նչ է անելու, որ բացառի վախի մթնոլորտը, Այվազյանը հարցով պատասխանեց․ «Աչքերիս որ նայեցիք վախի մթնոլորտ տեսնո՞ւմ էիք, վախեցածի՞խոսակցություններ էին, ինչ բոբո՞ ենք, որ վախեցնենք, եթե մարդը գործազուրկ է, որեւէ զբաղվածություն չունի, ի՞նչ վախի մթնոլորտի մասին է խոսքը։ Հնարավոր է սոցիալական լարվածության մթնոլորտ լինի, բայց բացառում եմ վախի մթնոլորտը, էս էդ քաղաքը չի, որ վախենա, ստեղ վախեցող չկա»։ Մեր հիշեցմանը, որ նախընտրական շրջանում տարեբր մարզերում լարվածություն կա, անգամ դանակահարության դեպքեր են գրանցվել, հարցին՝ ի՞նչ է անելու, որ բացառի Չարենացավանում նախընտրական նման դեպքերի զարգացումը, Այվազյանը պատասխանեց․ «Ես բացառում եմ Չարենցավանում նմանատիպ դեպքերը, ինձ որ հարցնում են, թե պարոն Այվազյան, որ էս մեկը հաղթի ի՞նչ կանես, ասում եմ՝ շնորհավորելու եմ։ Կարծում եմ, որ պատգամավորության այլ թեկնածուներ եւս ավելորդ լարվածություն չեն մտցնի, ամեն մարդ ու քաղաքական ուժ իր համար պետք է պատասխան տա»։ Այվազյանը կրկին կոչ արեց, որ այդ տարածաշրջանում պատգամավորության մյուս թեկնածուներով միասին քննարկման մասնակցեն, քաղաքացիները հարցերով դիմեն․ «Բայց անկախ ամեն ինչից ապրիլի 2-ից հետո գալու է ապրիլի 3, մարդիկ պետք է թողնեն էն տեղը, որ ընտրություններից հետո մարդկանց աչքերին նայես ուղիղ, շիտակ՝ անկախ նրանից ընտրված կլինես, թե չէ»։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am