Կարեն Կարապետյանը Ջրառատում տեղի ունեցածի մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրությունները, բնականաբար, ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել, և ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից: Անկախ քաղաքական պատկանելիությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը՝ ենթակա են պատասխանատվության: Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար: Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն»:
