Զրառատի պատմությամբ Երանոսյանները ջրի երես հանեցին թե ընտրությունների, եւ թե իրավապահ համակարգի ողջ իրական պատկերը

«Լավ» ընտրությունների իմիտացիայի համար իշխանությունները արմատապես նվազեցրին տեղամասերում ընտրակեղծիքների հնարավորությունները։ Տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, բոլոր ընտրողները կգրանցվեն էլեկտրոնային համակարգերով, իսկ ընտրողների ստորագրություններով ցուցակները կհրապարակվեն։ Այժմ շատ դժվար է դարձել լցոնում կատարելը, կամ երկրից բացակայողի փոխարեն քվեարկելը… Փոխարենը, ինչպես ասացինք, ընտրակարգը այնպիսին է, որ Հանրապետական կուսակցությունը, չունենալով հանրային սատարում, կկարողանա հավաքել բավականին շատ խորհրդարանական մանդատներ։ Ավելին, իշխանությունը նաեւ առավել քան երբեւէ զարկ է տվել, այսպես կոչված, չերեւացող ընտրակեղծիքներին… Խոսքը ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրողների վերահսկման մասին է։ Որքան էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս Բրյուսելում փորձեինք բացատրել, որ Հայաստանում վախի մթնոլորտ է ու համատարած են չերեւացող ընտրակեղծիքները, միեւնույն է, մենք այդքան հասկանալի չէինք լինի, որքան Լեւոն Երանոսյանն ու յուր ազգուտակը։ Խախտելով հանգիստ ու «սիրուն» ընտրությունների բոլոր սպասելիքները (անգամ մենք էինք դա ակնկալում)՝ Երանոսյանները որոշեցին հրազենով ցույց տալ, որ «իրենց» գյուղում «ընդդիմություն չկա»։ Զրառատի պատմությամբ Երանոսյանները ջրի երես հանեցին թե ընտրությունների, եւ թե իրավապահ համակարգի ողջ իրական պատկերը։ Միջազգային հանրությունը ոչ միայն տեսավ այն, որ Հայաստանի ոստիկանապետի տեղակալը մասնակցում է հրազենային խուլիգանությանը, այլեւ այն, որ մեր երկրում գյուղապետը կարող է հայհոյել ընդդիմախոսների ցույցի մասնակիցներին եւ դա անգամ որպես արտառոց բան չի դիտվի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am