ՀՔԱՎ: Բաղրամյանում ինքնահրկիղված Քաջիկ Գրիգորյանի գործով կողմերը հանդես եկան ամփոփիչ խոսքով

2017 թ. մարտի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանի կողմից բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման փաստի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանի՝ 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը: Դատական նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչություն իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և վարույթն իրականացրած քննիչ Կ. Խանումյանը: ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանը և գործի հետ առնչություն ունեցող անձ Ն. Դավիդյանը, ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէին ներկայացել դատական նիստին: Չնայած քննիչ Կ. Խանումյանի առարկությանը՝ Դատարանը հնարավոր համարեց նիստն առանց նրանց անցկացնելը և անցավ գործում առկա ապացույցների՝ նախապատրաստված նյութերի հետազոտմանը, որից հետո հնարավորություն տվեց կողմերին հանդես գալու ամփոփիչ խոսքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը կարծիք հայտնեց, որ քրեական գործի հարուցումը սուբյեկտիվ կողմի բացակայության հիմքով մերժելը վկայում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի կարգով քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին: Անդրադարձավ նաև նախորդ դատական նիստին վարույթն իրականացնող մարմնի հնչեցրած պատասխանին, թե թմրամիջոց գործածող անձ լինելու մասին տեղեկությունների հրապարակումը մասնագիտական անհրաժեշտությունից չէր բխում՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությամբ նաև սուբյեկտիվ կողմի հիմնավորման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պետք է կայացներ քրեական գործ հարուցելու մասին որոշում: Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց բավարարել Կազմակերպության բողոքը: ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը պնդեց իր ներկայացրած դիրքորոշումը՝ խնդրելով մերժել ներկայացված բողոքը: Դատարանն անհրաժեշտ համարեց մեկ անգամ ևս ծանուցել ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանին՝ նրան հնարավորություն տալով հանդես գալու ամփոփիչ խոսքով: Այդպիսով՝ բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:00-ին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am