Մուլտիմիլիոնատերը` Սյունիքից. ինչպես է մարզպետը «հաջողացրել» միաժամանակ չորս տեղ աշխատել և բնակարան ձեռք բերել Իսպանիայում

armlur.am-ը գրում է.  ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գործազրկությամբ խայտառակ ցուցանիշներ ունեցող մեր երկրում 4 տեղ է աշխատում: Նա որպես եկամուտ հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը. այսպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզպետը 48 մլն 655 հազար դրամ ստացել է «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ընկերությունից, 41 մլն 168 հազար դրամ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից, 593 հազար դրամ՝ «Իստ Գեյթ Ռեսուրսես» ընկերությունից: Իսկ 1 մլն 886 հազար դրամ կազմել է մարզպետի աշխատավարձը: Ի դեպ, 192 հազար եվրո, որպես փոխառություն, վարկ ստացել է «Սաբադելլ» բանկից: Նա գույք է վաճառել 55 մլն դրամի չափով, իսկ «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից 50 հազար դրամ ապահովագրական հատուցում է ստացել: Նրա դրամական միջոցները կազմում են 36 մլն դրամ, 115 հազար եվրո եւ 191 հազար դոլար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզպետը «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ընկերությունում ունի 10 տոկոս բաժնեմաս: Այսինքն՝ «Սուր եւ Ասպար» ընկերության հավատարմագրային կառավարիչն է: Պատգամավորի 46-ամյա թեկնածուն հայտարարագրել է նաեւ իրեն պատկանող թանկարժեք գույքը՝ 17 հազար դոլար արժողությամբ «Hublot», 11 մլն դրամանոց «Vacheron Constantin», 12 մլն դրամանոց «Breguet» ժամացույցները: Նաեւ ունի Մարտիրոս Սարյանի 18 հազար դոլարանոց «Սեւան» ջրանկարը, Մարտիրոս Սարյանի յուղանկարը՝ 150 հազար դոլար արժողությամբ, 200 հազար դոլարանոց նկար Հովհաննես Այվազովսկուց: Նա ունի 2015 թվականի արտադրության «Lexus ES 250» մակնիշի ավտոմեքենա եւ 2015 թվականի արտադրության «Horley-Davidson night Rod Special» մոտոցիկլ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը 90 քմ բնակարան ունի Իսպանիայի Ալիկանտե քաղաքում եւ հողամաս Երեւանում: Ահա Սերժ Սարգսյանի երիտասարդ, խոստումնալից միլիոնատերերից մեկը: Վահե Հակոբյանի ունեցվածքի մասին տվյալներից տպավորություն է ստեղծվում, թե նա այնքան անփոխարինելի է և մեծ պահանջարկ է վայելում, որ չորս աշխատատեղ է զբաղեցնում:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am