Պատգամավոր դառնալն ինձ համար ինքնանպատակ չի եղել երբեք. դա պատասխանատվություն է, որն էլ ավելի է մեծացել այժմ. Ռոբերտ Սարգսյան

Ռեյտինգային ընտրակարգով թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը հանդիպել է Ավան վարչական շրջանի Աճառյան, Սայաթ-Նովա և Բրյուսով թաղամասերի բնակիչների հետ: Թեկնածուի բակային հանդիպումներն անցել են ընտրողների հետ զրույցի ձևաչափով, որի շրջանակում Ռոբերտ Սարգսյանը ներկայացրել է ինչպես նախորդ 4,5 տարիներին կատարած աշխատանքները, այնպես էլ այն մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է հետագա 5 տարիներին, եթե կրկին ստանա ընտրողների վստահության քվեն: «Պատգամավորական գործունեության անցած 4,5 տարիների ընթացքում ավելի կարևորել եմ ձեզ հետ անմիջական հանդիպումներն ու ձեր կողմից բարձրացված հարցերին իմ իրավասությունների շրջանակում լուծում տալը, սիրելի ավանցիներ: Եվ այդ ամենն արել եմ մեծ սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվության զգացումով և առանց ավելորդ խոսքեր շռայլելու: Այսօր կրկին եկել եմ խնդրելու ձեր վստահության քվեն: Պատգամավոր դառնալն ինձ համար ինքնանպատակ չի եղել երբեք. դա պատասխանատվություն է, որը էլ ավելի է մեծացել այժմ, քանի որ ընդարձակվել է թիվ մեկ ընտրատարածքը, այսինքն ընտրողների թիվը, ովքեր կվստահեն ինձ: Նախորդ 4,5 տարիների ընթացքում խոստումներ չեմ տվել. փոխարենը եղել եմ հասանելի իմ ընտրատածաքում բնակվող ցանկացած քաղաքացու համար, ինչը կփաստեք նաև դուք», - նշել է Ռոբերտ Սարգսյանը: Թեկնածուի հետ նախընտրական հանդիպումներին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանն էլ բնակիչների հետ զրույցում նշել է, որ իր համար իսկապես հեշտ է ներկայացնել մեկին, ով իր գործով է ապացուցել, որ արժանի է կրկին ստանալու քաղաքացիների վստահության քվեն: «Որպես ավագ ընկեր ու գործընկեր՝ ինձ համար շատ հեշտ է խոսել մի մարդու մասին, ով ավանդապաշտ, հայրենասեր ընտանիքի զավակ է՝ նվիրված ժողովրդին, հայրենիքին: Շատերիցդ եմ լսել, որ երբ որևէ խնդրով դիմել եք Ռոբերտ Սարգսյանին, չի եղել դեպք, որ չօգնի կամ չաջակցի: Իսկ դա իսկապես խոսուն ցուցիչ է: Ձեզանից շատերին էլ ճանաչում եմ, տեսնում եմ բազմաթիվ ազնիվ մարդիկ, որ այսօր այստեղ են, Ռոբերտ Սարգսյանի կողքին, սատարում են նրան: Վստահ եմ, որ թիմային աշխատանքը, լցված լավատեսությամբ, առաջիկայում անպայման իր դրական արդյունքն է տալու», - նշել է Վազգեն Կարախանյանը: Հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ նկատել է, որ մշտապես բնակիչների կողքին լինելու արդյունքում է նաև, որ նրանք այսօր վստահում ու հավատում են Ռոբերտ Սարգսյանին: «Բնակչի գնահատականն ամենաարդար և ամենասպասված գնահատականն է ցանկացած պաշտոնյայի համար: Եվ եթե այսօր բնակիչը հավատում ու վստահում է Ռոբերտ Սարգսյանին, նշանակում է, որ այս տարիների ընթացքում նա ճիշտ աշխատաոճ է ընտրել: Մարդն իր գործով պետք է ապացուցի իր հարգանքն ու հոգատարությունը քաղաքացու հանդեպ», - նշել է Գագիկ Մելիքյանը: r rr rrr rrrr

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am