Եվ հարկերը նվազեցնել, եւ ծախսերը ավելացնել

Զարմանալ կարելի է այն քաղաքական ուժերի վրա, որոնք իրենց նախընտրական ծրագրերում մի կողմից նախատեսում են կտրուկ մեծացնել պետության կողմից իրականացվող ծախսերը, տարբեր ոլորտներին տալ արտոնություններ, մյուս կողմից առաջարկում են նվազեցնել հարկային բեռը։ Իսկ ինչի՞ հաշվին պետք է իրականացվեն հավելյալ ծախսերը՝ նրանց չի էլ հետաքրքրում։ Հարկային ոլորտում կտրուկ վերանայումներ է խոստանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ընդ որում՝ ինչպես հարկատեսակների, այնպես էլ հարկային դրույքաչափերի մասով։ Նախատեսվում է կրճատել գործող հարկատեսակների թիվը՝ 15-ից հասցնելով 6-ի։ Վեց հարկատեսակներից 3-ի համար առաջարկվում է նվազեցնել դրույքաչափերը։ Խոսքը շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկի մասին է։ Բոլոր երեք դեպքերում դաշինքը պատրաստվում է սահմանել միեւնույն՝ 15 տոկոս դրույքաչափ։ Այսօր դրանք առնվազն 5-10 տոկոսով բարձր են։ Դժվար չէ պատկերացնել, թե նման կտրուկ նվազեցումն ինչ լուրջ եկամտային խնդիրներ կարող է բերել բյուջեում։ Հատկապես որ դրանք այն հիմնական հարկատեսակներն են, որոնց հաշվին ձեւավորվում է բյուջեի մուտքերի ավելի քան 82 տոկոսը։ Նախատեսվում է վերացնել սահմանին ԱԱՀ գանձումը, իսկ ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրերում (ինվոյսներում) նշված գնի հիման վրա։ Ինչպես հայտնի է, մի շարք երկրներից ներմուծումների իրականացման դեպքում մաքսազերծման ժամանակ կիրառվում է հարակից գնի մեթոդը։ Հասկանալի է, որ այն արդարացված մոտեցում չէ։ Բայց դա չի նշանակում, թե հաշիվ-ապրանքագրի անվան տակ ներկայացվող ցանկացած թուղթ պետք է հալած յուղի տեղ ընդունել։ Պարզ չէ՞, որ, ասենք՝ 10 հազար դոլարանոց ապրանքը չի կարող գնված լինել 100 դոլարով։ Անկասկած նման ակնհայտ կեղծիքների ճանապարհը հարկավոր է փակել։ Մեծ ռիսկ է ինվոյսների իսկության ճշտման պատասխանատվությունն ընդհանրապես պետության վրա դնելը, ինչը խոստանում է անել «Կոնգրես¬ՀԺԿ» դաշինքը։ Դա նշանակում է, որ մաքսային մարմինները, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը պետք է զբաղվեն դրանով։ Ու դեռ հարց է, թե ինչ արդյունքի կարող են հասնել։ Այսօր չկան պայմաններ, այդ թվում՝ արտաքին միջավայրով պայմանավորված, բացառապես գնի մեթոդով ներմուծվող ապրանքների մաքսազերծման անցնելու համար։ Խնդիրն իսկապես կա, բայց առաջարկված տարբերակն ամենեւին էլ դրա լուծումը չէ։ Ավելին՝ նման առաջարկ ներկայացնելը նշանակում է խթանել ստվերային տնտեսությունը, վտանգել բյուջեի եկամուտները եւ մեծապես հարվածել տնտեսական մրցակցությանը։ Մանավանդ որ ազատ եւ հավասար մրցակցությունը դաշինքի առանցքային նպատակադրումներից է։ Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը փորձում է մենաշնորհների եւ օլիգարխների դեմ պայքարելու ելք առաջարկել։ Այդ նպատակով նախատեսվում է սահմանափակել նրանց մասնակցությունը շուկաներում. -Մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։ Սահմանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով։ Եթե դաշինքի տնտեսական բլոկի պատասխանատուները կարծում են, որ մասնաբաժնի սահմանափակումը կարող է լինել մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի միջոց, ապա չարաչար սխալվում են։ Դժվար չէ նույն տնտեսավարողի կողմից տարբեր մարդկանց անունով բացել ընկերություններ եւ շուկան կիսել դրանց միջեւ։ Այնպես, ինչպես սովորաբար արվում է։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am