Պուտինն ու Էրդողանը քննարկել են С-400-ների Թուրքիա մատակարարման հնարավորությունը
Lenta.ru-ն փոխանցում է,որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել են,որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի Թուրքիա մատակարարման հնարավորությունը։ «Կողմերը հետաքրքրված են և կշարունակեն զրույցը», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունը համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի հնարավոր կնքման մասին։ Թուրքիան դեռևս պարզում է, թե ինչ կոմպլեկտավորմամբ կարող են ռուսական С-400-ները մատակարարվել իրեն։ Եթե արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեն, պատվերի ձևակերպմամբ կզբաղվեն երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունները։
