Գյուղապետարանից զենքով, լոմով հասել են մերոնց վրա. Ջրառատում տուժածի մայրը մանրամասնում է

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում երեկ ողջ օրը լարված իրավիճակ էր: Կրակոցներից ու դանակահարությունից հետո իրավապահները գյուղում հսկողություն էին իրականացնում. ոստիկանության աշխատակիցները «գրավել» էին Ջրառատի գյուղապետարանը, իսկ գյուղապետը քանի օր է «որոնվում է» լրագրողների կողմից: Ջրառատի բնակիչների մեծ մասը հրաժարվում էր խոսել դեպքի մասին. «Նոր ենք եկել գյուղ, առաջին անգամ ենք լսում»,-ասում էին բնակիչները: Գյուղապետարանին մոտ բնակվող տարեց բնակիչներից մեկը՝ Ալբերտ Սիմոնյանը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ կեսօրին մի քանի կրակոցներ է լսել, սակայն դուրս չի եկել տանից՝ «լավ չտեսնելու» պատճառով: Մեր հարցին, թե գյուղում ի՞նչ են խոսում, ի՞նչից է վիճաբանությունն առաջացել, տարեց բնակիչը պատասխանեց. «Ասեցին ինչ-որ Օսկանյանի կողմնակիցներն ու սրանք (նկատի ունի գյուղապետին ու բարեկամներին,-հեղ.) հագել են իրար: էս գյուղում մարդն ազատ իր կարծիքն ու կամքն արտահայտելու իրավունք չունի: Ես չեմ մասնակցում ընտրություններին»,-ասաց Ալբերտ Սիմոնյանը: Ջրառատի բնակիչները Լեւոն Երանոսյանին «մեր գեներալով» էին դիմում, ասում էին, թե գյուղում սա առաջին միջադեպն է, միշտ խաղաղ է եղել: Այցելեցինք կրակոցներից ու դանակահարությունից տուժած Մելքոնյանների տուն: Ընտանիքի մայրը՝ Զինա Մելքոնյանն, ի դեպ, որպես ուսուցչուհի աշխատում է այն դպրոցում, որտեղ այսօր սկիզբ է առել վիճաբանությունը: Նա չէր ուզում խոսել, սակայն մեր պնդումներից հետո որոշ մանրամասներ պատմեց դեպքից: «Ես ուսուցչուհի եմ, այսօր դասի չէի եղել, տանն էի: Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանում սովորող Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ, ընկերն այդ մասին տեղյակ է պահել իմ տեգոր տղային (Հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանին,-հեղ.): Տեգորս տղան գնացել, Ռաֆայելին ասել ա՝ ինչի ես հայհոյում, ասել ա՝ լավ եմ անում, արի գյուղապետարանի մոտ, խոսենք: Գնացել են գյուղապետարանի մոտ, բոլորը թափել են երեխայի վրա, ձեռքը լոմով կոտրել… գյուղապետարանից զենքը հանել են ու հասել են մերոնց վրա»,- մանրամասնեց անչափահասի մայրը: Հարցին, թե Երանոսյանների մասնակցության մասին ինչ տեղեկություններ ունի, Մելքոնյանն ասաց. «Դե, դրանք են, էլի»: Զինա Մելքոնյանն ասաց, որ ընտանիքի անդամներն անկուսակցական են: Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ տուժած Մելքոնյաններից մեկը՝ Հակոբ Մելքոնյանն ու ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը լարված հարաբերությունների մեջ են եղել դեռ 2016 թ-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ. այսօրվա միջադեպի հետեւանքով վիրավորված Հակոբ Մելիքյանը գյուղապետի աթոռի համար պայքարել է Երանոսյանների բարեկամ, ներկա գյուղապետ Սամվել Գալստյանի դեմ: Հակոբ Մելիքյանը՝ Սամվել Գալստյանի հետ լարված պայքարի արդյունքում հավաքել է 394 ձայն, իսկ Սամվել Գալստյանը՝ 647: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am