Ամենազոր գեներալը

Գեներալ Լեւոն Երանոսյանը զորամասերից մեկի հրամանատարն է: Ժամանակին նա գեներալ Մանվել Գրիգորյանի թիկունքի գծով տեղակալն էր: 1996-97-98 թթ.-ին Լեւոն Երանոսյանը հայտնի էր Ղարաբաղի Մարտակերտի շրջանում իրականացրած անտառահատումներով եւ Հայաստան փայտանյութ տեղափոխելով:  Այժմ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում տնտեսական գործունեություն են ծավալել «Մաքս գրուպ» ընկերությունը, Միացյալ նահանգներից, Լիբանանից եկած հայ գործարարներ: Այս տարածքներում դեռեւս խորհրդային տարիներին կառուցվել էր ոռոգման ջրի հրաշալի ցանց: Բոլոր գյուղերն ապահովված էին ոռոգման ջրով: Խորհրդային զինվորական քարտեզների վրա մանրամասն նշված էր, թե որ մասով ինչ տրամագծի, ինչպիսի խողովակներ են անցնում եւ այլ մանրամասներ: Օգտագործելով այդ քարտեզի տվյալները` գեներալ Երանոսյանը հողի տակից հանում է այդ խողովակները եւ արտահանում անհայտ ուղղությամբ: Մեր ուսումնասիրությունների համաձայն դրանց մի մասը հայտնվում է Հայաստանի շուկայում, մյուս մասն էլ տեղափոխվում` Պարսկաստան: Այժմ հանվում են 800 մմ խողովակները: Բնականաբար, այդ աշխատանքների ժամանակ օգտագործվում է բանակի տեխնիկան, եւ շահագործվում են զինվորները: «Հետքի» ԼՂՀ կառավարության աղբյուրը հայտնում է, որ վերոնշյալ գործարարները այդ գործողությունները կանխելու նպատակով դիմել են Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին եւ վարչապետ Անուշավան Դանիելյանին: Սակայն պատասխանն եղել է մոտավորապես այսպիսին, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Ղարաբաղի կառավարությունում այս տարածքների համար պատասխանատու է Սերժ Ամիրխանյանը` Անուշավան Դանիելյանի խորհրդականը: Հենց նա էլ զբաղվում այս տարածքների վերաբնակեցման խնդիրներով: Սերժ Ամիրխանյանը նույնպես ոչինչ չի կարողացել անել: Ամենազավեշտալին այն է, որ մի կողմից Ղարաբաղի իշխանությունները հսկայական միջոցներ են ներդնում այդ տարածքի գյուղերը վերաբնակեցնելու համար, մյուս կողմից ավերվում է այդ գյուղերը վերաբնակեցնելու առաջին նախապայմաններից մեկը` ոռոգման ջրի համակարգը: «Հետքի» կառավարության նույն աղբյուրը հայտնում է նաեւ, որ  գործարարներն այս խնդրով դիմել են նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Էդիկ Բաղդասարյան

 10 հոկտեմբերի, 2003

Հետգրություն. Այսօր հերթական կրակոցներն են հնչել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, որին իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:   Զգուշացնենք, որ տեսանյութում առկա են ցենզուրայից դուրս արտահայտություններ: Խմբագրել  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am