Ելք չկա՞, թե ներկայացնող չկա

Նախընտրական արշավն արդեն իր հունի մեջ է մտել ու կարելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի որդեգրած քարոզչական մոդելի, դրանց կենսունակության, արդյունավետության մասին որոշակի եզրահանգումներ անել։ Ազատ դեմոկրատների բացթողումների մասին արդեն նշել ենք, ուշադրության արժանի է նաեւ ԵԼՔ դաշինքի քարոզչաձեւը, որը բառի բուն իմաստով կրկնում է նախորդների կիրառած հնարքները, կամ ավելի ճիշտ է ասել, որ այն «միքս»՝ խառնուրդ է հիշեցնում՝ քիչ մը վերցրած նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի գործադրած մոդելից, քիչ մը բոլոր ժամանակներում ընդդիմադիրների սիրելի պոպուլիզմից։ Անշուշտ, Ելք-ից նոր հեծանից հորինելու առավելապես մեծ ակնկալիքներ չունեինք, բայց երիտասարդներից ձեւավորված դաշինքում իրենք են մշտապես բարձրաձայնել, որ տարբերվում են մյուս ընդդիմադիրներից ու դեմ են իրար մրոտելու, սեւացնելու, ոչ կառուցողական քննադատություններին։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ստեղծման օրից թմբկահարում է այլ ուժերից ամեն ինչով տարբերվելու իրենց վճռականության մասին․«․Հին օգտագործված հռետորաբանությունը, որ անընդհատ կիրառվել է: Դրանք արդեն չգործող մեխանիզմներ են, մարդիկ հոգնել են անընդհատ լսել ժողովրդի արյունը ծծելու, մազութը լափելու, ռեժիմի անհապաղ հեռանալու, «մենք գանք, ամեն ինչ լավ կլինի» հայտարարությունները։ Ես ինքս արդեն զզվում եմ ատելություն քարոզող խոսքից, որն արդեն 25 տարի լսում եմ, և դա բացի հուսալքությունից և հասարակությունը սև ու սպիտակի բաժանելուց այլ արդյունքների չի հասել: Նման հայհոյախառը ելույթներից բոլորը հոգնել են, և դրանք լուրջ դերակատարում չեն ունենալու։ Նման հայտարարությունները հիմնականում ազդելու են փոքր մարգինալ լյումպենացված զանգվածների վրա։ Նման հռետորաբանությամբ որևէ մեկն այլևս լուրջ հաջողության չի հասնելու» սա հատված է ոչ վաղ անցյալում իր հարցազրույցներից մեկից։ Իսկ թե ինչ ցեխ է շպրտում նա ՀՀԿ-ի ու ընդդիմադիրների կողմը, դժվար չէ տեսնել։ Նիկոլ Փաշինյանն էլ ամբողջությամբ կրկնօրինակում է Րաֆֆի Հովհաննիսյանին․, Փաշինյանը թաղից թաղ է անցնում, հայտնվում հասարակական տարբեր վայրերում, շփվում բոլորի հետ՝ բանվորից, մինչեւ բիզնեսմեն։ 2013-ին էլ Րաֆֆի Հովհաննիսյանն էր մետրոյով երթևեկում, մետրոյի ժետոն բաժանում մարդկանց, շուկա եւ վարսավիրանոց գնում, խանութում եւ այգիներում լինում: Անշուշտ, մարդկանց դուր է գալիս մտերմիկ շփումներն ու զրույցները թեկնածուի հետ, որին հեռուստացույցով են տեսել, բայց այդ հանդիպումներին թեկնածուներին պետք է ոգեւորել ոչ միայն բարեւելով ու նրանց հետ մտերմիկ զրույցով, այլ ծրագրով, այն ծրագրով ու տեսլականով,այն ելքերով, որն ունի դաշինքը ու որի լոզունգն է՝ «այս վիճակից ելք կա»։ Դաշինքի քարոզչությունը թեեւ մարդկային է, բայց ոչ քաղաքական, թեկնածուներն ու լիդերները մինչեւ այս պահը փաստացի լուծումներ չեն առաջարկել այն մասին, թե կոնկրետ խնդրի լուծումը, ելքը ինչպես են պատկերացնում, ինչ գործիքաշարով, ինչ մեթոդներով, եթե նրանց թվում է, որ ժողովուրդը պետք է հավատա իրենց «ազնիվ խոսքին», ապա հետագայում կարող են խորը հիասթափություն ունենալ։ Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am