Ի՞նչ գործ ուներ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Ջրառատի միջադեպի կիզակետում. «Փաստ»

«Փաստին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ջրառատում երեկ շարունակված միջադեպի ու դրա պատճառների առթիվ: Ինչպես հայտնի է, երեկ շարունակվել է ՕՐՕ–ի ու Լևոն Երանոսյանի կողմնակիցների միջև միջադեպը՝ վերածվելով արյունալի մարտի, որի արդյունքում ՕՐՕ–ի երեք կողմնակիցներ, որոնցից մեկն անչափահաս է, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ ոստիկանության՝ երեկ Ջրառատում ավտոմատից կրակած անձը բերման է ենթարկվել, որը նույն գյուղի բնակիչ, 35–ամյա Տ. Սարգսյանն է: Մինչդեռ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ինքնաձիգից կրակողը եղել է Ջրառատի գյուղապետի եղբայրը: Իսկ Ջրառատի գյուղապետը ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ տղան է, և գյուղացիների խոսքերով, նրա ջանքերով է գյուղապետ ընտրվել: «Փաստի» տեղեկություններով՝ Ջրառատում հիմնական կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ գյուղում ՕՐՕ–ի հանդիպման ժամանակ Երանոսյանների կողմնակիցները հայհոյել են ՕՐՕ–ին իրենց գյուղ հրավիրողին: Իսկ ՕՐՕ–ին Ջրառատ է հրավիրել սպորտսմեն, Ջրառատի գյուղապետի նախկին թեկնածու Ագլ մականունով 26–ամյա Հակոբ Մելքոնյանը: Վերջինս էլ պարզել է հարաբերությունները իրեն հայհոյած Երանոսյանի կողմնակիցների հետ, ինչի ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրակել է իր «Մակարով» ատրճանակից: Երեկ տեսանյութ հրապարակվեց, որից երևում է, որ միջադեպին մասնակցել է նաև անձամբ ՀՀ տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին «Փաստին» պարզաբանել, թե ինչո՞ւ է փոխոստիկանապետը հայտնվել միջադեպի կիզակետում: Գյուղացիները պատմում են, որ Լևոն Երանոսյանը հիմնականում տարբեր սպառնալիքներով փորձում է իր ազդեցությունը պահել Ջրառատ գյուղում, անգամ գյուղապետի պաշտոնում զոռով անցկացրել է քրոջ տղային, սակայն Հակոբ Մելքոնյանը ևս պակաս կողմնակիցներ ու բարեկամություն չունի գյուղում ու չի վախենում Երանոսյանի սպառնալիքներից: «Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկվա միջադեպից հետո Մոսկվայից Հայաստան են գալիս Հակոբ Մելքոնյանի բարեկամները, ով էլ երեկվա միջադեպի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել ինքնաձիգից: Ինչպես պատմեց ՕՐՕ–ի կողմնակիցների պաշտպան, փաստաբան Կարեն Մեջլումյանը, ըստ գյուղացիների, 17–ամյա Արայիկ Մելքոնյանին, ով Հակոբ Մելքոնյանի բարեկամներից է, դպրոցից գալիս հայհոյել են: «Դրանից հետո Հակոբը գնացել է պարզելու՝ ինչու են հայհոյել պատանուն, կրակողները գյուղապետարանից են դուրս եկել կարծես: Ոնց որ թե ուզել են ավտոմատով կրակել Հակոբի վրա, երեխան քաշել է ավտոմատից, էդ ժամանակ լոմով խփել են, երեխայի ձեռքը կոտրել»,–ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հավանաբար դրանից հետո կրակել են Հակոբի վրա ու դանակահարել մեկ այլ համագյուղացու: «Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Ջրառատից հիվանդանոց տեղափոխված 17–ամյա Արայիկ Մելքոնյանը արմունկի կոտրվածք ունի, 26–ամյա Հակոբ Մելքոնյանը ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք՝ առանց ոսկորների կոտրվածքի և ունի քունքոսկրի պատռված վերք: 73–ամյա Մելիք Մելիքյանը աջ և ձախ նստատեղերի կտրող–ծակող գործիքով վնասվածքներ ունի: «Այս պահին երկուսը վերակենդանացման բաժնում են, ստանում են վիրաբուժական մշակում և, կարծում եմ, դրանից հետո կտեղափոխվեն հիվանդասենյակ: Պատանին հիվանդասենյակում է»,–ասաց տնօրենը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Նախնական տվյալներով՝ ժամը 13։30–14:00–ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112–րդ, 258–րդ և 235–րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ և այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ–որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am