Սերժ Սարգսյանը Արցախի ճանաչման եւ լայնածավալ պատերազմի մասին

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որում մասնավորապես խոսել է Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին: - Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի հնարավորություն տանք շարունակելու բանակցային գործընթացը: Ի վերջո Ղարաբաղի պայքարը պայքար է ինքնորոշման համար, պայքար է անկախության համար, և Հայաստանն այդ բանակցություններին մասնակցում է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղի հետ բանակցել: Ճիշտ է, որ ինչ-որ չափով Ղարաբաղը մասնակցում է բանակցային պրոցեսին, որովհետև համանախագահները պարբերաբար լինում են նաև Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը տեղյակ են պահում բանակցային գործընթացի մասին, բայց կոնկրետ բանակցային սեղանի շուրջ, եթե կարելի է այսպես ձևակերպել, Հայաստանը նստում է Ղարաբաղի փոխարեն: Պատկերացրեք, եթե այս պարագայում Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա կլինի բանակցությունների վերջը: Իսկ ինչպես հայտնի է` բանակցություններին այլընտրանք­­­­­ը պատերազմն է: Մենք սա որպես զիջում ենք համարում, որպես մեր կողմից ներդրում՝ բանակցային պրոցեսը շարունակելու: Բայց տարբեր հանգամանքներում, իհարկե, մեր մոտեցումը կարող է փոխվել: Եվ ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը սկսի լայնածավալ գործողություններ, ապա մենք անմիջապես ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն է: Կարծում եմ` տրամաբանությունը հասկանալի է: Մենք չենք ճանաչում, որ պատերազմ չլինի: Իսկ եթե պատերազմը կա, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա ինչո՞ւ պետք է չճանաչենք: Արդյո՞ք Դուք վատատեսորեն եք տրամադրված հարցի կարգավորմանը: Գիտեք, շատ ակնհայտ է, հստակ է, որ Ադրբեջանը, սկսած 2011 թվականից, այսինքն՝ այն ժամանակից, երբ հրաժարվեց Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևավորված փաստաթուղթը ստորագրելուց, փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Եվ այդ ընթացքում մի քանի անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, հսկայական քանակով զենք, զինամթերք է ձեռք բերել, կոշտացրել է իր հռետորաբանությունը, և 2014 թվականից սկսել է մտածված սադրանքներ իրականացնել շփման գծում: Այսինքն, քաղաքականությունը շատ հստակ է և հասկանալի. Ադրբեջանը փորձում է լարված պահել իրավիճակը, Ադրբեջանը փորձու մ է ճնշում գործադրել Ղարաբաղի և Հայաստանի վրա, հարմար պարագաներում մեծացնում է լարվածությունը, սադրանքներ է իրականացնում, որպեսզի մի կողմից ուշադրություն հրավիրի խնդրի վրա, մյուս կողմից փորձի վախեցնել Ղարաբաղին ու Հայաստանին ռազմական գործողություններով: Եվ այդ լարվածությունն իր գագաթնակետին հասավ անցյալ տարվա ապրիլի սկզբին, երբ ադրբեջանցիները մի քանի ուղղությամբ հարձակում ձեռնարկեցին: Այդ ռազմական գործողությունները հիմնականում տևեցին չորս օր, և այդ չորս օրվա ընթացքում հետևանքներն, իհարկե, շատ վատն էին, կորուստները մեծ էին: Մենք էլ կորուստներ ունեցանք, բայց Ադրբեջանի կորուստները շատ ավելի մեծ էին: Այդ ռազմական գործողությունների պատճառով է, որ մենք հանդիպեցինք Վիեննայում` այն հանդիպումը, որի մասին ասացի: Իհարկե, հանդիպումներից հետո իրավիճակը շատ չբարելավվեց, մինչ օրս էլ շարունակվում են սադրանքները: Ինչպես ասացի, այդ ռազմական գործողությունների հետևանքները ծանր էին, սակայն մյուս կողմից էլ կարծում եմ, որ այդ գործողություններից դասեր քաղեցին և՛ ադրբեջանցիները, և՛ մենք: Մենք այն առումով, որ մեր ուշադրությունը մշտապես շատ-շատ լարված պետք է լինի, մենք ուշադիր պետք է լի նենք շփման գծի ցանկացած հատվածի նկատմամբ, պետք է այդ շփման գիծը հագեցնենք ժամանակակից տեխնիկական միջոցներով, որպեսզի հակառակորդի տեղաշարժերը կարողանանք ժամանակին ֆիքսել: Դասեր քաղեց նաև Ադրբեջանն այն առումով, որ, ամենայն հավանականությամբ, իրենք չէին սպասում կորուստների այդպիսի քանակ, նրանց թվում էր, թե այնքան ուժեղ են, որ շատ կարճ ժամանակում կարող են խնդիրները լուծել: Այս պարագայում, իհարկե, լարվածությունը մնում է: Օրինակ՝ երեկ ամբողջ գիշերվա և ցերեկվա ընթացքում քառասունմեկ անգամ ադրբեջանցիները խախտել են հրադադարի կանոնները: Բայց դա տասն անգամ ավելի քիչ է, քան նախորդ ամիս յուրաքանչյուր օր: Ես համարում եմ, որ հավանականությունը շատ մեծ չէ, որ մոտակա տեսանելի ապագայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այսպես ասելուց ես մշտապես մտքում կրկնում եմ, որ երկրի Նախագահը և պաշտպանության նախարարն այսպիսի պարագաներում պետք է մտածեն, որ ոչ թե վաղը, այլ հնարավոր է, որ երկու կամ մի քանի ժամ հետո սկսվեն լայնածավալ գործողություններ:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am