Լևոն Զուրաբյանի սիրտը նախագահ է ուզում
Այսօր Երևանի Էրեբունի թաղամասում՝ Ազատամարտիկների փողոցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբանը հայտարարեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընդդիմախոսներն անակնկալի են եկել դաշինքի խաղաղության ծրագրից, բոլոր ուժերը` և՛ իշխանությունը, և՛ մյուսները սկսել են խոսել խաղաղության մասին, բայց նրանց ասածները խաղաղության մասին բաժակաճառ է: Զուրաբյանը նշեց, որ իրենց հակառակորդները ժողովրդի մեջ փորձում են տարածել, թե դաշինքը խոսում է Ղարաբաղը տալու մասին, սակայն իրենց ասածն այն է, որ 1998-ից սկսած իշխանության քաղաքականությունն է Ղարաբաղ տալու ճանապարհը, իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը գիտի, թե որն է Ղարաղաբը պահելու ճանապարհը, և ուզում են այն իրականացնել «Մեզանից խլել են նախագահ ընտրելու իրավունքը: Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկն էլ այն էր, որ, եթե նախագահական ընտրություններ չեն լինում, ժողովուրդը չի ակտիվանում, չի գնում լուրջ պայքարի:Մենք պետք է ամեն ինչ անենք, որ 2018-ին անցկացնենք ուղիղ նախագահական ընտրություններ»:
