«Քոչարյանի ժամանակ ո՞նց էր, լա՞վ էր». Վայքի բնակիչ
Եղեգնաձորում նախընտրական հավաքի ժամանակ ՕՐՕ առաջնորդներից Վարդան Օսկանյանը ներկայացրեց դաշինքի ծրագիրն ու իրենց տեսլականները: «Ազնիվ կառավարման դեպքում փողի պակաս չի լինելու: Այս իշխանությունները երկիրը տապալել են: Ես մտածում եմ, որ եթե մի 8 տարի առաջ 10 հոգով հավաքվեին, մտածեին, թե ինչ քայլեր անեն, որպեսզի ՀՀ-ին այսքան վնաս հասցնեն, հավատացեք, չէին կարող այսքան հաջողություն ունենալ»,- հայտարարեց Վ. Օսկանյանը՝ հավաստիացնելով, թե իր շնորհիվ է, որ Գաֆէսճեանը, Էռնեկյանը և այլ ներդրողներ եկել են Հայաստան և ներդրումներ արել։ «Վայքի բնակիչներից մեկը տեղից բացականչեց՝ Քոչարյանի ժամանակ ո՞նց էր, լա՞վ էր: Թալանել եք, թալանել»,- լսվեց հավաքված մարդկանց միջից, սակայն Օսկանյանը չարձագանքեց։ Նա շարունակեց իր ելույթը՝ խոսելով ԼՂ հարցի մասին: Օսկանյանն ասաց, որ միշտ էլ հարցը կարելի է լուծել հօգուտ Ադրբեջանի, տարածքների վերադարձի մասին են արդեն խոսում, բայց իրենց եռյակը բացառում է տարածքների վերադարձ, բացառում է դրա մասին նույնիսկ խոսել:
