«Դե արի գլուխ հանի այս օրենքի տրամաբանությունից». Անահիտ Բախշյան
ՀՀ վարչապետի և կառավարության անդամների քարոզչության հետ կապված սույն օրենքի ստորև հոդվածների վրա է հղում արվում,ասելով, որ վարչապետը իրավունք ունի, քանի որ նա չի ազատվում ծառայողական պարտականությունները կատարելուց, բայց , փաստորեն, արգելվում է քարոզչություն անելը բոլոր հանրային ծառայողներին, բացի ԱԺ պատգամավորներից: Դե արի գլուխ հանի այս օրենքի տրամաբանությունից: Հոդված 19.5. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս. Հոդված 91.Հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Անահիտ Բախշյանի գրառումը
