ՇՏԱՊ. Չորս վիրավոր ՀՀԿ-ական հրոսակախմբի հարձակումից
Մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպից: ՀՀԿ-ականները, Երանոսյան եղբայրների աջակցությամբ կրկին հարձակման են ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ: Դեպքի մանրամասներն առավել մտահոգիչ են այն պատճառով, որ ՀՀԿ-ականները գործել են ադրբեջանցի դիվեսանտների եւ հրոսակների ոճով: Այսպես, այսօր նրանք շրջապատել եւ ծեծի են ենթարկել 17-ամյա մի երիտասարդի: Դաժան ծեծի արդյունքում նա ստացել է ձեռքի կոտրվածք: Ծեծն ավարտելուց հետո ՀՀԿ-ական ակտիվիստները պատանուն ասել են, որ նա իր հարազատներին հայտնի, որ դա հենց իրենք են արել: Երբ տղայի հարազատները եկել են գյուղամեջ, գյուղապետարանից դուրս են վազել ինքնաձիգներով եւ այլ գործիքներով զինված հրոսակները, որոնց գործողությունների արդյունքում վիրավորվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երեք ակտիվիստ, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում: Հակոբ, Արայիկ եւ Մելիք Մելքոնյաններին այցելել են դաշինքի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը: Եւս մեկ տուժած՝ Սասուն Սաֆարյանը գտնվում է Վաղարշապատի հիվանդանոցում: Top-News.am
