Ինչ վիճակում են գտնվում Ջրառատի դեպքից հետո Էրեբունի ԲԿ տեղափոխված վիրավորները
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Արդեն հայտնել էինք, որ զինված միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Ըստ ՕՐՕ դաշինքի՝ վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր գյուղացիների հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը: ArmLur.am-ը Էրեբունի Բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ վիրավորները գտնվում են բավարար վիճակում:
