«Երանոսյանի փեսան ու եղբայրը հարձակվել են ակտիվիստների վրա»․ մանրամասներ Ջրառատի դեպքից

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում երեկ կայացած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական  հանդիպումից հետո, ըստ դաշինքի հաղորդագրության՝ գյուղապետ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել դաշինքի համակիրների հանդեպ, անգամ վերջինիս ուղղությամբ ատրճանակ է ուղղվել գյուղապետի մերձավորների կողմից, ինչից հետո էջմիածնի բաժին են բերման ենթարկվել դաշինքի համակիրները։ Դաշինքի համակիր Ազատ Արշակյանը Hayeli.am-ի հետ զրույցում պատմեց, որ Ջրառատում իրենց շատ ջերմ են ընդունել․ «Երեխաները պարեցին, երգեցին, աղուհացով դիմավորեցին, մենք էլ ոգեւորված էինք, գյուղացիներն ասացին, որ ունեւոր բնակիչները սուսուփուս գնում են տարբեր ուղղություններով, հավաքին չեն մասնակցում։ Հետո գյուղացիներից մեկն ասաց, որ մարզպետը բոլորին կանչել է ինչ-որ տեղ ու ասացին որ Երանոսյանի (փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյան) եղբայրը կանգնած հսկում է, դե էդ տղերքն էլ  բիզնեսներ ունեին, չէին կարող մնալ»,-պատմեց Արշակյանը։ Ազատ Արշակյանի խոսքով՝ արդեն Եղվարդում են եղել, երբ տեղեկացել է Ջրառատի «ներկա-բացակայի մասին»: «Որ էնտեղ ռազբորկեք են արել, ակտիվիստներից մի քանիսի վրա Երանոսյանի փեսան ու եղբայրը հարձակվել են, Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը կիսատ թողեցին մեր արշավը ու հետ գնացին Ջրառատ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքից հետո իրենք չեղարկել են Զովունիի նախընտրական հանդիպումը։ Այժմ ՕՐՕ դաշինքը նախընտրական հանդիպումներ  է իրականացնում Սյունիքի մարզում։ Ազատ Արշակյանն ասաց, որ բոլոր մարզերում էլ իրենց են մոտենում բնակիչներից ու հայտնում, որ իրենց սպառնում, խնդրում ու համոզում են չգնալ հանդիպումներին․ «Բոլոր տեղերում հանրապետական պարտիական  բջիջները ակտիվորեն խափանում են մեր հանդիպումները, բայց պետք է ասեմ, որ հանդիպումները հաջող են, հետաքրքիր են անցնում, մարդաշատ են, այնպես որ հաղթելու ենք»,-եզրափակեց նա։ Ջրառատի գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա հեռախոսին պատասխանեց մեկ ուրիշը՝ ասելով, որ վերջինս զբաղված է։ Ի դեպ, ըստ Ազատ Արշակյանի՝ բերման ենթարկված երիտասարդներն ազատ են արձակվել, ոստիկանությունից այս տեղեկությունը ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ ասելով, որ գործը Քննչական կոմիտեի վարույթում է։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ գործն իրենց վարույթում է. «Դատավարական գործողություններ են իրականացվում դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասացին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել: Սեդա Ղուկասյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am