Ջրառատում երկրորդ միջադեպը սկսվել է դպրոցից՝ երեխաների կռվից

«Վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը մասնակիցները փորձել են վերցնել նրանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշոց, որի ընթացքում արձակվել է կրակոց: Երեք հոգի մարմնական վնասվածք է ստացել, մի հոգի՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկ հոգու մոտ կտրող ծակող-գործիքով պատճառված վնասվածք, մեկ հոգի էլ ունի ձեռքի կոտրվածք: Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը: Նա հայտնեց, որ ոստիկանության ծառայողները կանխել են վիճաբանությունը, ինքնաձիգն առգրավված է. «Կատարվում են համապատասխան միջոցառումները, իրավիճակը վերահսկվում է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում են համապատասխան միջոցառումներ»: Tert.am-ի տեղեկություններով՝ երեխաների միջև վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ կողմերից մեկի երեխան հայհոյել է Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի ազգականին: Այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել «ՕՐՕ» դաշինքի մամուլի բաժինը. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ»: «Ազատության» հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի անդամ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ ասաց, որ իրենց համակիրներից վիրավորված անձինք կան։ «Տեղափոխվում են հիվանդանոց: Ամբողջ ինֆորմացիան այս պահին չեմ տիրապետում»,-ասաց նա։ Հարցին, թե սա նախօրեին Ջրառատում տեղի ունեցածի շարունակությո՞ւնն է, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Սա հերթական ապօրինությունն է: Իրենց համար միևնույն է, կարևոր է` իշխանությունը մնա ու իրենց ապօրինությունները շարունակեն»: Ջրառատի գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց: Հիշեցնենք, որ մարտի 12-ին ևս «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ժամանակ Ջրառատ գյուղում միջադեպ էր գրանցվել: Ըստ «ՕՐՕ»-ի տարածած հաղորդագրության՝ Ջրառատի գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել: Միջադեպի շրջանակներում հինգ անձ բերման էր ենթարկվել, իսկ մեկը ներկայացել էր կամավոր, բոլորն էլ ազատ են արձակվել: Քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am