Ջրառատում կրակոցներն ու վիճաբանությունը դպրոցի բակում են եղել
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր հնչած կրակոցներն ու դանակահարությունը նախօրեին տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է: Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ վիճաբանությունը սկսվել է գյուղի դպրոցում՝ դպրոցականների միջեւ, այնուհետեւ շարունակվել մեծերի մասնակցությամբ: Երեք հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը՝ անչափահաս, վերջինը կոտրվածքներ ունի։ Տուժածներից մեկը թե հրազենային վնասվածք ունի, թե դանակի կտրվածքներ, երրորդն էլ գլխի շրջանում կոտրվածքներ է ստացել։ Հիշեցնենք,որ ըստ տեղեկատվության «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
