Արտակարգ իրավիճակ Վանաձորի բանտում. բանտարկյալների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 31 բանտախցում գտնվող կալանավորներ՝ 34-ամյա Արթուր Սոբչենկոն, 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը վիճաբանել են միմյանց հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ կապտուկներ, աջ և ձախ թիակների, պարանոցի հետին հատվածների, ձեռքի և ուսագոտու շրջանում՝ քերծվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության առթիվ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանի հրամանով հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սոբչենկոն դատապարտվել է ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով, 238 հոդվածի 1-ին մասով, 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ նա ազատազրկվել է 8 տարի 6 ամիս ժամկետով և պատժի սկիզբ է համարվել 2015 թվականի հունիսի 25-ը, իսկ այս տարվա փետրվարի 23-ին նա տեղափոխվել է Վանաձորի բանտ։ Ն. Ցուցունովը դատապարտվել է ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ազատազրկվել է 2 տարի 6 ամիս ժամկետով։ Նրա պատժի սկիզբը համարվում է 2016 թվականի մարտի 24-ը, իսկ նա Վանաձորի բանտ է տեղափոխվել 2016 թվականի սեպտեմբերի 1-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունից հետո Վանաձորի բանտապետի կարգադրությամբ խցում կատարվել է ոչ նախատեսված խուզարկություն և վիճաբանողների մոտ հայտնաբերվել են չթույլատրվող իրեր՝ «Նոկիա Մ-2» մոդելի «Վիվասելի» բաժանորդային քարտով և պատկանող «ՄՏՍ» մոդելի «Վիվասել» բաժանորդային քարտով բջջային հեռախոսները, մեկ հատ երկու ծայրակալով բջջային հեռախոսի լիցքավորման սարք և մեկ հատ մարտկոց: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am