«Վստահ ենք, որ Թուրքիան չի վավերացնելու այդ փաստաթղթերը». Սերժ Սարգսյան

Հայաստանը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար, այլ ընդհանրապես պայքարում է բոլոր ցեղասպանությունների դեմ: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում: «Մենք համարում ենք, որ, այո, ժխտողականությունը հանցագործության շարունակություն է: Եվ մենք համարում ենք, որ անպատժելիությունն ու ժխտողականությունն է, որ ծնում են նոր հանցագործություններ:  Թուրքիայի այժմյան իշխանությունները շատ խիստ քննադատության են ենթրակվում իրենց ժխտողականության համար: Մեր մեղադրանքը թուրք ժողովրդին չէ ուղղված: Առավել ևս մեր նպատակը չէր մեր երկրում կամ ամբողջ աշխարհում հակաթուրքական հիստերիա բարձրացնելը: Կարծում եմ, որ միջոցառումները, որոնք ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որևէ ազդեցություն չեն ունեցել հայ-թուրքական հարաբերությունների վրա, որովհետև այդ հարաբերությունները գոյություն չունեն ուղղակի»,-ասել է Սերժ Սարգսյանը: Ս. Սարգսյանը հիշեցրել է 2008թ. հայ և թուրք դիվանագետների միջև շփումների հանրայնացման և տևական բանակցությունների մասին: «Այնուհետև ստորագրեցինք երկու փաստաթուղթ, և այդ ստորագրումը տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երեք պետությունների ԱԳ նախարարների ներկայությամբ, ու սպասեցինք մինչև թուրքերը վավերացնեն այդ փաստաթղթերը: Նախատեսված էր վավերացում ինչպես թուրքական, այնպես էլ մեր՝ հայկական խորհրդարանում: Մինչև այսօր սպասում ենք: Եվ վստահ ենք, որ Թուրքիան չի վավերացնելու այդ փաստաթղթերը, որովհետև արդեն տևական ժամանակ է, որ հայտնի է՝ թուրքերը շատ հստակ և բարձրաձայն արտահայտեցին իրենց կարծիքը. նրանք այսօր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով: Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկում հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,- ասել է Սերժ Սարգսյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am