Ինչի՞ համար ենք շնորհակալ, որ մեր տղերքի դիա՞կն են տվել.Մարգարիտա Խաչատրյան

«Իրենք, նախ, պետք է իմանա մեր տղաների գինը և ոչ մի զոհվածի մոր չպիտի օգտագործեն իրենց շահի համար: Դա ամենամեծ վատությունն է մայրերին: Մենք մուրացկաններ չենք, հարգա´նք ունեցեք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից Միհրան Պողոսյանի քարոզարշավին հարթակից շնորհակալություն հայտնած զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի մոր՝ Նարինե Ասրյանի ելույթին, ասաց «Զինվոր համակարգող խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: «Իրենք բերել էին, որ նա շնորհակալություն հայտներ: Ամենավատն այն է, որ զոհվածի մայրերն արդեն ներքաշվել են ու ասում են «շնորհակալ ենք», ինչի՞ համար ենք շնորհակալ, որ մեր տղերքի դիա՞կն են տվել»,- վրդովվեց Մ. Խաչատրյանը` շեշտելով, որ դեմ է նման երևույթներին. «20 տարվա մեջ ոչ մի տեղ չես տեսնի, որ գրված լինի` «Զոհված Արսեն Հայկարամի Հարությունյանի մայրը... Ես կյանքում իմ տղու անունը, եղունգն իրենց գլխի հետ չեմ փոխի. ինձ ո´չ իրենց փողն է պետք, ո´չ լավությունը, ինձ ոչի´նչ պետք չէ»,- շարունակեց նա` հավելելով, որ անչափ վատ է զգում, որ մեր զոհվածների մայրերին ներքաշում են նման գործերի մեջ: Մեր զրուցակիցն, այնուամենյանիվ, կարծիք հայտնեց, որ լավ օրից չէ, որ նման երևույթներ են տեղի ունենում, սակայն ոչինչ չի արդարացնում կատարվածը. «Ոչ մի թեկնածու իրավունք չունի մոտենա զոհվածի մորը, պարտադրի շնորհակալություն հայտնել, ասի` գիտե՞ս, ես քո տղայի դիակը բերելուց աջակցել եմ, արի, ասա` շնորհակալություն»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից Միհրան Պողոսյանը բակային հանրահավաք էր կազմակերպել, որի ժամանակ հարթակից ելույթ է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը: Այնտեղ էր նաև Բագրատ Ալեքսանյանի հետ նույն դիրքում զոհված Տիգրան Բերակչյանի մայրը՝ Եվգինե Բերակչյանը: Նրանք շնորհակալություն են հայտնել Միհրան Պողոսյանին` առ իրենց ցուցաբերված «մարդկային և մարդասիրական» վերաբերմունքի համար:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am