Ազատ,դեմոկրատների «Ֆիշկան». որտեղ են նրանք կաղում

Ընթացիկ քարոզարշավում խոստումնառատ ծրագրերի իմաստով ոչ ոք մյուսին զիջել չի ցանկանում: Ի տարբերություն մնացյալ բոլոր ուժերի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կաղում է թոշակների, նպաստների տասնապատիկ, հազարապատիկ բարձրացման ու այլ ամբոխահաճո խոստումներիից, կուսակցության նախընտրական <<ֆիշկան>> արեւմտյան արժեհամակարգն է ու վստահեցումների մեջ առաջնային տեղ են զբաղեցնում արեւմտյան արժեքներին անցնելու , ԵՏՄ-ից հրաժարվելու, ԵՄ-ին անդամագրվելու խոստումները: Հայաստանում հանրային լայն շրջանակներում օբյեկտիվորեն հակառուսական տրամադրություններ առաջ եկան կամ առավել սրվեցին ապրիլյան պատերզամից հետո, երբ քննարկումների կիզակետում հայտնվեց ռուս-ադրբեջանական փոխպայմանավորվածության ու փոխգործակցության հավանական վարկածը, դրան գումարած Ռուսաստանի ոչ բարեկամական պահվածքը զենքի վաճառքի հետ կապված ցինիկ խոստովանություններն ու հայտարարությունները: Այդուհանդերձ, տրամադրությունները թեեւ շարունակվում են, բայց այնքան դոմինանտ չեն, որոնց վրա կարելի է հենվել: Վերջին հաշվով, նույնիսկ Ռուսաստանի դեմ վերաբերմունք ունենալով հանդերձ ՀՀ քաղաքացիների զգալի մասը որոշակի կապվածություն ունի այդ երկրի հետ, այսօր կարելի է, որ ամեն երկրորդ ընտանիքի անդամներից մեկը արտագնա աշխատանքի է մեկնել հենց ռուսաստան ու այդ երկրից հասնող տրանսվերտների միջոցով է նաեւ այդ ստվար զանգվածի գոյեատեւման հարցը լուծվում: Կա նաեւ որոշակի խավ, որ դժգոհությամբ հանդերձ անփոխարինելի ու ստրատեգիական նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ ռազմավարությանը, Գյումրիի ռազմաբազայի գոյությանը եւ այլն: Հետեւաբար քարոզարշավի ընթացքում շեշտադրել այդ հանգամանքը՝ անտեսելով մի շարք կարեւարոգույն արգումենտներ, առնվազն անհեռատեսություն է: Եւ այն էլ 5 տարեկան կուսակցության համար, որը հայաստանյան իրականության մեջ դեռ էլի ճանապարհ պետք է անցնի՝ իր խոսքն անվերապահորեն հրամցնելու համար: Կուսակցությունը ճանաչված լինելու խնդիր ունի, իսկ ընտրարաշավի համար նախատեսված 25 օրը բավարար չէ, որ կարողանա քաղաքական դաշտում հստակ դիրք դնել և դիրքորոշումը ներկայացնել։ Փոխարենը ԱԴ-ն կարող է քարոզարշավի ընթացքում մի քանի առավել կենսունակ ու արդյունավետ ֆիշկա օգտագործել՝ ի դեմս առաջին քառյակի՝ Խաչատուր Քոքոբելյան, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, Ստյոպա Սաֆարյան եւ Անահիտ Բախշյան, այս անհատականությունների վրա հիմնված քարոզարշավ կառուցել: Օրինակ, արեւմտյան արժեքային քարոզչության հարցը թողնել բացառապես Քոքոբելյան-Սաֆարյան զույգի վրա, որոնք ամբողջովին այդ ամպլուայի մեջ են իրենց դավանած գաղափարներով, արժեհամակարգով, եւ անկասկած պատվով կհաղթահարեն դժվարին փորձությունը: Բայց դրանով հանդերձ զգալի էլեկտորատ կարելի է շահել Հրանտ Բագրատյանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ քարոզչության միջոցով: Ճիշտ է որպես նախկին վարչապետ Բբագրատյանի հարցում ընկալումները միանշանակ չեն, սակայն անկասկած ու անուրանալի է նրա կատարած ռեֆորմներն ու աշխատանքները, եւ ի վերջո, անցած գումարման ԱԺ-ում եւ ոչ միայն, Հայաստանի տնտեսագիտական շրջանակներում Բբագրատյանը եզակի պատրաստված անձանցից է, որը փայլուն ու ճշգրտորեն տիրապետում է ոլորտային ցանկացած հարցի, իսկ ԱԺ-ում իշխանության տնտեսական նախագծերի հիմնահատակ քարուքանդ անողն էր: Նույնը կարող է անել մրցակիցների ծրագրերի եւ անձամբ իր ծրագրի համեմատության ժամանակ: Դե, իսկ Անահիտ Բախշյանի ֆենոմենը քննարկելու ենթակա էլ չէ: Անկախ ամեն ինչից Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը դեռեւս չեն ազատվել Ժառանգության գերբից, իսկ դա նշանակում է՝ որտեղ կա թեկուզ մեկ քաղաքացու խնդիր, ապա այնտեղ են նաեւ իրենք: Վաստակաշատ տնօրենի պաշտոնը թողած տիկին Բախշյանը նետվեց քաղաքական հորձանուտներ ու տարիների ընթացքում հասցրեց վեր կանգնել քաղաքական գործչի նեղ կարգավիճակից։ Նա ոչ միայն բարեխղճորեն կատարել է իր առջեւ դրված մասնագիտական խնդիրները, այլ դարձել «շտապօգնություն»՝ կանգնելով յուրաքանչյուր քաղաքացու կողքին, ով օգնության կարիք է զգացել, ով խնդիր է ունեցել պետական, մասնավոր եւ նույնիսկ անձնական տիրույթում։ Հազարավոր անգամներ իր մաշկի վրա զգացել է այս իշխանությունների բիրտ հարվածները, պայքարել իր, ամենքիս ու օրինավոր Հայաստանի համար։Իր համառությամբ մնացել շատերի կոկորդում, բայց երբեք չի նահանջել, չի ընկրկել ու շարունակել է տեղ հասցնել սկսած գործը։ Հիմա այս Բախշյանին է պետք առաջին պլան մղել, որը վեր է ցանկացած արեւմտամետ եւ ուրիշ այլ արժեքներից,քանզի նա մարդ տեսակի բարձրագույն կատարելատիպն է: Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am