Հայաստանին Ռուսաստանից միայն մի բան է պետք, բայց Կրեմլը դա չի տա

«168 ժամ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Սարգսյան-Պուտին բանակցություններից պետք է ակնկալել նույնը, ինչ միշտ՝ հայտարարություններ, կոչեր դիվանագիտական մեթոդներով հարցը լուծելու, քաղաքական գործընթացին եւ խաղաղ երկխոսությանը հանձնառու լինելու եւ փոխզիջումներ փնտրելու մասին։ Իրականում Հայաստանին այս իրավիճակում, ըստ էության, ոչինչ պետք չէ, բացի ապահովագրությունից, որ ադրբեջանական բանակն այդ տարածքների խորքեր չի ներթափանցի։ Սակայն Մոսկվան նման երաշխիքներ տալ չի կարող, քանի որ ներկայումս, երբ նախապատրաստվում է այս այցը, ԼՂ հակամարտությունն արդեն սեփական կյանքը, ավելի ճիշտ, մահն է ապրում»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի Ղարաբաղյան թեմային։ Նա նշել է, որ հանրաքվեն, որն անցկացվեց վերջերս, ներկայիս իրավիճակի մասին շատ ավելի շատ է խոսում, քան մնացած բոլոր զարգացումները՝ Հայաստանն ու իր ղարաբաղյան ընկերները փորձում են իրենք կարգավորել այս հարցերը՝ հույսեր չկապելով որեւէ մեկի հետ։ «Բայց ցանկանում եմ ասել, որ այս կարգավորումների արդյունքներից կօգտվեն առաջին հերթին՝ արտատարածաշրջանային ուժերը եւ բավականին մոտ ապագայում, քանի որ Սպիտակ տանն այլեւս դեմոկրատ Օբաման չէ, այլ նոր, շատ ավելի կտրուկ Վաշինգտոնը։ Ուստի Արցախյան հանրաքվեն, որն ուղղված էր նախկին ադրբեջանական արմատներից ազատվելուն, օգտագործվելու է նրանց կողմից ողջ ծավալով»,- պնդել է Գրիգորի Տրոֆիմչուկը։ Հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան իրեն դիրքավորելու հայաստանյան գործընթացներում, արդյոք Մոսկվան կատարելո՞ւ է խաղադրույքներ հայաստանյան ինչ-ինչ ուժերի վրա, նա պատասխանել է. «Նման իրավիճակներում Մոսկվան իրեն ստանդարտ ձեւով է դրսեւորում, նա միշտ աջակցում է գործող իշխանություններին։ Ներկայումս հույս կա, որ ՀՀ նախագահի՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու ծրագիրը կաշխատի, ինչպես եւ ծրագրել են դրա նախաձեռնողները։ Իրավիճակի ոչ ստանդարտ զարգացման հնարավորության մասին քչերն են մտածում, քանի որ դա չափազանց բարդ է եւ որեւէ մեկին այս պահի դրությամբ անհրաժեշտ չէ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am