«Զենքը գտնվում է հրամանատարական կետերում, իսկ առաջին գիծը դատարկ է». Սեյրան Օհանյանը փակագծեր է բացում

Այսօր Վետերանների միությունում ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, թե ինչ առաջընթաց է եղել իր ղեկավարման տարիներին. «Լինելով ՊՆ-ի ներսում, ես զգացի, որ այն ռեսուրսները, որ գոյություն ունեն արդեն բանակի ներսում, դեռևս բավարար չեն, որպեսզի մենք մեր բանակի զարգացումն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնենք, կատարելագործենք և ավելացնենք նրա մարտական կարողությունները: Պետք է ամուր թիկունք, իսկ ամուր թիկունք ձևավորելու համար պետք է ամուր տնտեսություն: Եթե զինվորի ձեռքին հիմնական գործոնը, որը հաղթական ելք է բերում, զենքն է, ապա ժողովրդի ձեռքին հաղթական ելք բերող զենքը տնտեսությունն է: Առանց տնտեսության համապատասխան զարգացման տեմպերի՝ ժողովուրդը չի կարող ստեղծել բարեկեցիկ պայմաններ, չի կարող լուծել առօրյա խնդիրներ: Տնտեսության մենաշնորհ վիճակը, կուտակված լինելը մի քանի մարդու ձեռքին՝ մի քանի մեծահարուստների մոտ, ես դա համեմատում եմ այդ մարդկանց ղեկավարների հետ: Իսկ ղեկավարները մարտի դաշտում գտնվում են ավելի հետ հրամանատարական կետերում: Այսինքն, մեր պետության ուժը, զենքը գտնվում է հրամանատարական կետերում, իսկ առաջին գիծը դատարկ է»: Նա ասաց, որ իր ղեկավարման տարիներին է, որ ՊՆ-ին ենթակաները ամենաշատ բացահայտումներն են արել, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան: «Կադրային քաղաքականության մեջ սուբյեկտիվ գործոնները վերացվել են, ինչը մինչեւ ինձ չի վերացվել: Բնակարանների փոխհատուցման պայմանների մեջ սուբյեկտիվ գործոնը վերացվել է: Մենք լուրջ հաջողություններ ենք ունեցել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, զորակոչի մեջ արդարության մեծ մակարդակ ենք վերցրել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am