Կխնդրեիք, որ Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը գային ձեր ռեյտինգային ցուցակ. Արագած Ախոյանը՝ Արայիկ Հարությունյանին

«Ելք» դաշինքից թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Արայիկ Հարությունյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում առկա խնդիրները հիմնականում լուսաբանվում են լրատվական հաղորդումներում, որտեղ փորձ է արվում պահպանել հավասարակշռությունը, մինչդեռ բանավեճերի համար եթերները փակ են:Նա նշեց, որ ամենալավ սահմանադրության դեպքում էլ ՀՀԿ-ն ընտրությունները կանցկացնի խախտումներով: Հանրապետական կուսակցությունը քաղաքական կամք չունի իր ռեյտինգային ցուցակով չառաջադրելու այն անձանց, որոնք ճնշումներ են իրականացնում, ցուցակներ կազմելով եւ շուտով ընտրակաշառք կբաժանեն: Հանրապետական ցուցակով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Արագած Ախոյանը թույլ ելույթ համարեց նրա ասածները. «Թուլություն է ի սկզբանե մեղադրել իշխող կուսակցությանը: Փաստերով խոսե՛ք: Եթե ի սկզբանե խոսում եք ինչեր կանեն, կլինի, ուրեմն՝ անիմաստ է: Եթե խոսում եք ընտրակաշառքից, ուրեմն՝ հայտարարում եմ՝ ընտրակաշառքը հորինել է ընդդիմությունը: Այնպիսի թվերից են խոսում եւ գցել են այս խեղճ ժողովրդի, կոպիտ ասած, ջանին, որ անհնար է: Ասում են՝ ճի՞շտ է, որ 30, 40, 100 մինչեւ 500 դոլար փող եք տալիս, ասում եմ՝ հա՛, ընդդիմությունը տալիս է: Ընդդիմության քայլերի վերաբերյալ կարելի է լավ երգիծական գիրք գրել նախընտրական քարոզարշավի մասին, էսքան խոստումներ, սեփական տեսակետը իրականության տեղ են առաջադրում»: Արայիկ Հարությունյանն էլ ասաց. «Երգիծական գիրք գրեք ձեր պատգամավորների՝ Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մնացածի մասին»: Սակայն Արագած Ախոյանը ընդհատեց նրան. «Անուններ մի՛ տվեք: Կարծում եմ՝ մեկը հենց դուք կխնդրեիք, որ գային ձեր ռեյտինգային ցուցակ»:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am