Ես ուղղակի ապշում եմ. Սեյրան Օհանյանը սթափության կոչ է անում

Սեյրան Օհանյանը գրառում է արել Ֆեյսբուքում Սիրելի՛ հայրենակիցներ Ինձ չափազանց մտահոգում է մեր քաղաքական դաշտի, քաղաքական բանավեճի որակը։ Այս ընտրությունները ամենակարևորն են մեր պետության համար։ Սակայն ժողովրդի մեծամասնությունը դա դեռևս չի գիտակցում․ ճնշող մեծամասնությունը չգիտի, որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու։

Չի՛ կարելի նման ընտրություններն իջեցնել բակի ասֆալտի, թաղի լավ տղու, ծանոթ-բարեկամի մակարդակի։ Մեր երկիրը կանգնած է չափազանց բարդ մարտահրավերների առաջ՝ ռազմական ագրեսիայի վտանգ, տարածաշրջանային լարվածություն, տարածաշրջանային բարդ գործընթացներ, տնտեսության խորը անկման միտումներ և այլն։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին զգոն և վճռական լինելու։ Ժողովուրդը պետք է ստիպի, որ քաղաքական, իշխանական վերանախավերը համարժեք քայլեր ձեռնարկեն գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Ես մերժում եմ և չափազանց վտանգավոր եմ համարում, այսպես կոչված, «ջայլամի» քաղաքականութունը, որ վարում է հայաստանյան վերնախավը։ Չխոսել սուր մարտահրավերների մասին՝ չի նշանակում, թե այդ մարտահրավերները չկան։ Վերջին ժամանակաշրջանում բոլորս ականատես ենք լինում՝ ինչպես են մեր հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ընդարձակում իրենց ռազմական, տնտեսական հնարավորությունները, ազդեցության ոլորտները և հզոր գերտերությունների հետ համագործակցության նոր ֆորմատներ են փորձում ձևավորել։ Ես ուղղակի ապշում եմ. Հայաստանյան վերնախավը՝ մեր իշխանությունը, լռում է այնպես, կարծես Հայաստանը չի գտնվում այս տարածաշրջանում, և դա, ինչ-որ չափով, նաև Հայաստանին չի վերաբերում։ Իշխանության անգործության, իշխանության՝ իր անելիքը չիմանալու «գինը», ի վերջո, վճարելու է մեր ժողովուրդը։ Այդ պատճառով ես սթափության կոչ եմ անում բոլո՛ր գործիչներին և հատկապես՝ ժողովրդին։ Ես կոչ եմ անում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին՝ բաց երկխոսության, բաց քննարկման այս թեմաների վերաբերյալ։ Չի՛ կարելի քաղաքական իշխանություն ձևավորելիս կենտրոնանալ միայն կենցաղային խնդիրների շուրջ։ Միևնույն է՝ իրական կյանքը, վաղ թե ուշ, մեզ ստիպելու է ուղիղ նայել բոլոր մարտահրավերների աչքերին, իսկ ես գիտեմ, որ լուրջ վտանգները, լուրջ սպառնալիքները հաղթահարում են միայն ուղիղ դրանց աչքերի մեջ նայելով և ճշմարիտ ուղիներ գտնելով։ Եվ համոզված եմ` այդպիսի ծրագրեր կարող է իրականցնել միայն ժողովրդի կողմից ճշմարտապես ընտրված և նրա վստահությունը անվերապահորեն վայելող իշխանությունը։ Սեյրան Օհանյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am