«Կարող է մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել». Թովմասյանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի մասին /տեսանյութ/

ՀՀ  Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը գտնում  է, որ hասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ։ «Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ և երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից, ընդ որում, նրանցից, որոնց կընտրի հասարակությունը և ոչ թե իշխանությունները, որպեսզի նրանց եզրակացությունները ընտրողների համար կշիռ ունենան»,-այսօր, Կառավարության  հերթական նիստից հետո, լրագրողներին ասաց Հրայր Թովմասյանը։ Ըստ նրա` Էլեկտրոնային համակարգը կարելի է բաժանել երեք բաղադրիչի. գրանցում, քվեարկություն և հաշվարկ։ «Էլեկտրոնային գրանցումը և ընտրողների նույնականացումը հասարակության անվստահության նկատմամաբ այդքան զգայուն չեն։ Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա կան տարբեր մեխանիզմներ, որոնցից մեկը էլեկտրոնային տերմինալն է՝ քվեարկության մենյուով։ Եվ երրորդը հաշվարկի բաղադրիչն է։ Դրանք «խելացի» քվեատուփեր են, որոնք իրենք են հաշվում ձայները։ Այս 2 համակարգերը կարող են կիրառվել նշված երաշխիքների առկայության դեպքում։ Հակառակ դեպքում գրանցումը կարելի է տեղափոխել էլեկտրոնային ձևաչափի, իսկ թղթե քվեաթերթիկներն և ձեռքով հաշվարկը՝ պահել ինչպես որ կա»,- նշեց  Թովմասյանը։ Նշենք, որ Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը դեռ պատրաստ չէ։ Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի,   ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը  մտահոգություններ է արտահայտել 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի հետ կապված, առաջարկություններ արել և  Հայաստանի իշխանություններին ասել կատարեք տնային աշխատանքը, Թովմասյանը նշեց. «Հայաստանը հարգանքով է վերաբերում միջազգային կազմակերպություններին ու լսում է նրանց կարծիքը: Մենք երբեք միայն այդ կազմակերպությունների համակրանքը շահելու համար բարեփոխումներ չենք նախաձեռնում: Բարեփոխումները մեզ են պետք»: Թովմասյանի խոսքով ՝ «Կարող է մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել, ստուգարք է նորից նշանակել և այլն և այլն...»: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am