Արցախի ինքնորոշում, 5 շրջանների վերադարձ. Օլանդի առաջարկը Սերժ Սարգսյանին. Tert.am

Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը խոսել է Ֆրանսուա Օլանդի ու Սերժ Սարգսյանի բանակցությունների մասին:Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկվեց նաև արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Այս մասին խոսելիս Մուրադ Փափազյանը նշեց, որ հստակ է Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը՝ Մադրիդյան սկզբունքները պետք է հարգվեն:«Ինքը ցանկություն է հայտնել, որ հասնենք Արցախի ինքնորոշման հանրաքվեին: Այնուհետև Արցախի շուրջ եղած հինգ տարածքներն Ադրբեջանին հանձնելուն, ոչ թե յոթ, այլ հինգ: Սա Օլանդի ծրագիրն է, նա դա է առաջարկում բանակցող կողմերին, բայց թե դա ընդունելի՞ է, միայն Արցախի ժողովուրդը կարող է որոշել, սա մենք չենք կարող որոշել: Դրա համար ենք մենք պնդում, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մաս կազմեն», ասաց նա:Մուրադ Փափազյանն անդրադարձավ Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահի՝ Ֆրանսիա այցին: Համաձայնեց, որ պատահական չէ, որ Հայաստանի նախագահի այցից հետո Ադրբեջանի նախագահն է այցելում Փարիզ: «Ադրբեջանի նախագահը նաև Արցախյան հակամարտությանը վերաբերող օրակարգով է գալու Ֆրանսիա: Ֆրանսիան ցանկանում է իր դերը խաղալ, իսկ դրա համար պետք է երկու երկրների ղեկավարների հետ էլ բանակցություններ ունենա, և նաև, նույնիսկ եթե անգամ մենք մի քիչ նեղված ենք այդ իրականությամբ, պետք է հարգենք Ֆրանսիայի որոշումը», ասաց նա: «Օլանդն իր նախագահության ժամկետը մայիսին կավարտի: Իր խնդիրն է, որ նաև Արցախյան հակամարտության լուծումը գտնվի», նշեց Մուրադ Փափազյանը:Նա նաև կարևորեց Ֆրանսուա Օլանդի խոսքը, որ պետք է պատժվի հարձակվող կողմը: «Ինքը կողմ է, որ սահմանին վերահսկողական մեխանիզմները լինեն, որ իմանան, թե ով խախտեց հրադադարի ռեժիմը», ասաց նա: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am