Պատժել Ալիևին` պատերազմը կանխելու համար. Օնալդն ընկալեց Սարգսյանի մեսիջը

Փարիզ կատարած այցից առաջ Սերժ Սարգսյանը հանդես եկավ կարևոր ուղերձով: Նա France-Presse լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կոչ արեց Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին ցույց տալ Ադրբեջանին՝ ինչ գին է վճարելու ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը պատերազմ սկսելու դեպքում: «Հայաստանում հասարակական ընկալմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի, միգուցե շաբաթների կամ ամիսների հարց է, ըստ այդմ՝ Զինված ուժերի առաջնորդն ու պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինեն պատերազմի, որը կարող է սկսվել վաղը», - ասել է Ս. Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով՝ չի կարծում, որ նոր պատերազմի վերսկսումը մոտ ապագայի հարց է, բայց և ոչինչ չի բացառում: Փաստացի, Սերժ Սարգսյանը Փարիզում զգուշացրել է մոտ ապագայում պատերազմի բռնկման վտանգի մասին: Ընդ որում, նա նաև դժգոհել է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի համար. «Մենք դա ցավով ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»: Հիշեցնենք նաև, որ Փարիզ կատարած այցից մի քանի օր առաջ Երևանում Հայաստանի արտգործնախարարության ղեկավար կազմի հետ հավաքում Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որտեղ կոնկրետ նախազգուշական մեկ այլ ուղերձով հղեց` ասելով, որ չնայած Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, բայց, եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա` «Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»: Փարիզում Սերժ Սարգսյանի ուղերձը ցույց է տալիս, թե որքան բարդ է իրավիճակը: Նա հասկացնել է տվել, որ օր-օրի մոտենում ենք պատերազմի, իսկ միջազգային հանրությունն անհրաժեշտ ձևով չի արձագանքում իրավիճակին, ավելի ճիշտ` Ադրբեջանի պահվածքին: Ֆրանսիայի նախագահն, ըստ երևույթին, ճիշտ է ընկալել Սերժ Սարգսյանի ուղերձը: Նա կարևոր գնահատական է հնչեցրել, որը խիստ անհրաժեշտ է կիրառել, որպեսզի կանխվի հնարավոր պատերազմը: Հավանական է, որ պատժամիջոցների կիրառվեն Ղարաբաղում հրադադարը խախտող կողմի դեմ, ասել է Ֆրանսիայի նախագահը: France-Presse գործակալության հաղորդմամբ՝ Ելիսեյան պալատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է այն մասին, որ հնարավոր է սահմանվեն պատժամիջոցներ՝ հրադադարի հավանական խախտումները կանխարգելելու և այդ ռեժիմը անտեսող կողմին պատժելու համար: Օլանդն ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտականությունն է ազդեցիկ ելք գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»: Սա առավել քան կարևոր ուղերձ է, որի կյանքի կոչմանը նպաստելու համար հայկական դիվանագիտությունը պետք է օր ու գիշեր հետևողական աշխատանք տանի: Ֆրանսիայի պետք է հետևեն այլ երկրների առաջնորդների, արտգործնախարարների նմանատիպ հայտարարությունները, որոնք կարող են «սանձել» Ալիևին: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am