Արտակարգ իրավիճակ Երևանում

Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին -Բերդի 5-րդ նրբանցքի թիվ 4/1 հասցեում գտնվող «Դուստր Հասմիկ» ՍՊԸ- ին պատկանող արտադրամասի տարածքում և դրան հարակից մոտակա օբյեկտներում ոռոգման ջուր է լցվել և այն շարունակվում է հոսել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արին-Բերդի 5-րդ փողոցի մոտակա ջրատարի ստորգետնյա հատվածի խցանման պատճառով ջուրը դուրս է գալիս հունից և ողողում է ողջ ճանապարհը և լցվում մի քանի օբյեկտներ։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ առավոտվանից ահազանգում են համապատասխան ծառայություններ, ոչ մի արձագանք՝ միայն փրկարարներն են եկել ու ինչ իրենց ձեռքից եկավ արեցին։ Մենակ 20-ից ավելի քաղաքացիների էվակուացրեցին, իսկ Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունու վարչական շրջանի պատասխանատուները խոսքները մեկ արած լայաղ չեն անում գան էս ամեն ինչի դեմն առնեն։ Թողնես մենակ ամպագոռգոռ հայտարարեն, թե իրենք բնակչի կողքին են, մինչդեռ այսօր նորից համոզվեցինք, որ մեր կողքին միայն փրկարարներն են։ Եթե Էրեբունու թաղապետարանի մեծն չինովնիկները կարճ ժամանակում ջրանցքում մաքրման աշխատանքներ չկատարեն՝ էս ջուրը հա գնալու է վնասելով շենք-շինություններին։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am