Յըլդըրըմը խոստացել է կոշտ պատասխան տալ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Յըլդըրըմը խոստացել է կոշտ պատասխան տալ Նիդեռլանդների իշխանությունների գործողություններին, որոնք չեն թույլատրել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայային մուտք գործել Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տարածք և հանդիպել Ռոտերդամում բնակվող թուրքերի հետ: «Մենք վճռականորեն բողոքում ենք Նիդեռլանդների իշխանությունների գործողությունների դեմ: Անկարայի պատասխան միջոցառումները կլինեն կոշտ: Թուրքիայի և դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող նախարարի վրա ճնշումը անթույլատրելի է»,- Յըլդըրմի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը: Հիշեցնենք, որ այս գիշեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր կողմնակից բողոքի ակցիա է անցկացրել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության մոտ: Տեղի իշխանությունները հեծյալ ոստիկանություն և ջրցաններ են կիրառել տարածքից ցուցարարներին հեռացնելու համար, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և շշեր:
